«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սաֆարովին փոխգնդապետի կոչում տալը միջազգային հանրության նկատմամբ ահաբեկչական գործողություն է

Սաֆարովին փոխգնդապետի կոչում տալը միջազգային հանրության նկատմամբ ահաբեկչական գործողություն է
12.12.2017 | 22:05

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի՝ փոխգնդապետի կոչում ստանալուն, համարեց խայտառակություն և ալիևյան վարչախմբի ահաբեկչական քայլ, որը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից: «Ալիևը պահն օգտագործեց՝ տեսնելով, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Երուսաղեմի հետ կապված հարցերին և պարգևատրեց այդ տականքին՝ փոխգնդապետի կոչում շնորհելով: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի, իսկ եթե չի արձագանքել, պետք է օգնել այդ հարցում, որովհետև սա ոչ այլ ինչ է, եթե ոչ նացիզմի շարունակություն: Ալիևը Սաֆարովից ոչնչով չի տարբերվում, ընդհակառակը՝ նրա հովանավորն է, գոտեպնդողը»,- ասաց նա և նկատեց, որ Սաֆարովին կոչում տալը հատուկ տարածվել է լրատվամիջոցներով:

Դավիթ Բաբայանը նշեց, որ այս հարցում առաջին հերթին Հունգարիային պետք է մատնանշել: «Պետք է ցույց տալ, թե իրենց հանցագործ պահվածքը ինչի հանգեցրեց, որ վաճառվել են խավիարի և փողի դիմաց ու այդ տականքին բաց են թողել: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ միջազգային հանրության նկատմամբ ահաբեկչական գործողություն, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, և սա ցույց է տալիս, որ այդ երկրում նացիզմը և շիզոֆրենիան համախմբված դարձել են ընդհանուր մթնոլորտ և աղտոտում ու թունավորում են ողջ հասարակությունը»,- ասաց նա: Նա նշեց, որ այս քայլը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակելու է ցեղասպան քաղաքականությունը: «Սաֆարովը հերոս չէ, նա դահիճ է, աննորմալ մոլագարի մեկն է, քանի որ քնած հայ սպա է սպանել: Ադրբեջանը յաթաղանի քաղաքականությունը դարձրել է պետական գաղափարախոսություն՝ չհասկանալով, որ դրանով ոչնչացնում է սեփական պետությունը և ժողովրդին, քանի որ եթե ժողովուրդը սրբացնում է այսպիսի աննորմալներին, ուրեմն այդ հասարակության բարոյահոգեբանական համակարգը լրիվ նեխած է, իսկ նման համակարգով միայն անդունդ կգնան»,- ասաց նա:


Բաբայանի խոսքով՝ այս հարցում պետք է համախմբված հանդես գալ, քանի որ ունի քաղաքական մեծ նշանակություն մեզ համար: Ըստ նրա՝ միջազգային հանրության լռությունը ցույց է տալիս, որ ինչ-որ շահեր կան, որ այնտեղ ներսում էլ խնդիրներ կան: «Մենք տեսնում ենք արժեհամակարգի լուրջ խնդիրներ, քանի որ ժողովրդավարական հանրության իմունային համակարգը չի կարող այսպիսի բաներ թույլ տալ և որևէ արձագանք ցույց չտալ»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ