Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մեքսիկայի «մոռացվող ձայները»՝ Ժողովրդական արվեստի կենտրոնում

Մեքսիկայի «մոռացվող ձայները»՝ Ժողովրդական արվեստի կենտրոնում
13.12.2017 | 12:49

Դեկտեմբերի 15-ին, ժամը 18։00-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում կհնչեն Մեքսիկայի «մոռացվող ձայները»: Ներկաները հնարավորություն կունենան աուդիո-ֆիլմի (soundscape) միջոցով տեղափոխվելու Մեքսիկա, զգալու մեքսիկական ավանդույթների և սովորույթների առանձնահատկությունները, տեղեկություն ստանալու Մեքսիկայում բնակվող հնդկացիների 65 ցեղերի մասին, ծանոթանալու Նյանու ցեղի հեքիմ կնոջ ծիսակարգերին ու նույն ցեղի վաղամեռիկ պոետի ստեղծագործություններին։ Գործերը կհնչեն հայերեն և իսպաներեն: Մանրամասները՝ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ