Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լաքոտ․Հայաստանի տնտեսությունն այն կարկանդակն է, որը ոչ թե բոլորն ուզում են կիսել, այլ մեծացնել

Լաքոտ․Հայաստանի տնտեսությունն այն կարկանդակն է, որը ոչ թե բոլորն ուզում են կիսել, այլ մեծացնել
13.12.2017 | 12:51

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտը ի պատասխան հարցին` ԵԱՏՄ անդամ Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո կկարողանա՞ կատարել ստանձնած պարտավորությունները և չի ընկի ռուսական ազդեցության տակ, ասաց․ «Հայաստանի տնտեսությունն այն կարկանդակն է, որը ոչ թե բոլորն ուզում են կիսել, այլ մեծացնել»։ «Ռուսաստանը ներկա է Հայաստանի ընդհանուր համայնապատկերում, դա ակնհայտ է, բոլորը գիտեն: Բայց մենք էլ, և ոչ միայն մենք, նաև եվրոպական այլ երկրներ, նույնպես ուզում ենք մեր բաժին մասնակցությունը տեսնել Հայաստանի տնտեսական այս համատեքսում»,- հավելեց նորանշանակ դեսպանը իր առաջին ասուլիսի ընթացքում: Ժոնաթան Լաքոտն ընդգծեց, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության կնքած համաձայնագիրը պատմական իրադարձություն է՝ ակնարկելով, թե ինչ դժվարին ճանապարհով է հասել Հայաստանը այս փաստաթղթին:

Դեսպանն ընդգծեց, որ համաձայնագիրը իր ձևի մեջ եզակի է, որովհետև միակ փաստաթուղթն է, որ ստորագրվել է ԵԱՏՄ-ի պետության հետ․ «Այս համաձայնագրի ամբողջ աղը, ամբողջ հետաքրքրությունն այն է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, կարող է նաև առանձնաշնորհյալ, հատուկ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ»: «Սա Հայաստանի համար շատ մեծ պատասխանատվություն է, որովհետև համաձայնագիրը մղում է Հայաստանին բարեփոխումներ նախաձեռնել»,- հավելեց դեսպանը: Հարցին, թե Հայաստանը պատրաստ է իրականացնել այդ բարեփոխումները, դեսպանն արձագանքեց, թե այդ հարցի շուրջ հանդիպել է իշխանությունների հետ և կարծում է, որ բոլոր կողմերի համար պարզ է այդ բարեփոխումների կարևորությունը․ «Ես կարծում եմ, որ այս փաստաթղթի շնորհիվ Հայաստանը կարող է շատ կարևոր օղակ դառնալ տարածաշրջանում: Սա ես հասկացել եմ հատկապես Հայաստանում արդեն հաստատված ֆրանսիական տնտեսավարողների հետ հանդիպումից հետո: Նրանց գործն ավելի կհեշտանա, որովհետև իր ձեռնարկած բարեփոխումներով Հայաստանն ավելի է մոտենում եվրոպական նորմերին: Բայց այն, ինչը հետաքրքրում է այստեղ հաստատված ֆրանսիական ընկերություններին, ԵԱՏՄ շուկայի հասանելիությունն է: Եվ եթե Հայաստանը կարողանա հանդես գալ գործարար աշխարհի համար ապահով միջավայրի իմիջով, այս երկիրը, բնականաբար, կամրջի դեր կստանձնի: Մեր պատկերացմամբ, երկու համակարգերին անդամակցումը ուժեղացնում է Հայաստանը»: Ֆրանսիայի դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ ֆրանսիացի ներդրողներին շատ հետաքրքրում է նաև Իրանի շուկայի հեռանկարը:


Դեսպանի խոսքով, համապարփակ այս փաստաթուղթը, բացի առևտրային դյուրացված մոտեցումներից, ճյուղային համագործակցության հնարավորություններ է ընձեռում: Հասկանալով, որ հայ հասրակության համար շատ էական է վիզաների ազատականացման հարցը՝ դեսպան Լաքոթն ընդգծեց, որ համաձայնագրով այդ գործընթացը չի կարգավորվում․«Այս հարցում կարևոր է, որ պայմանավորվածությունները գոհացուցիչ ձևով պահվեն: Հենց անհրաժեշտ բոլոր պայմանները ի մի բերվեն, բանակցային գործընթացին մեկնարկ կտրվի, ինչը կհանգեցնի վիզաների ազատականացմանը: Ստացվում է, որ այդ գործընթացը պետք է սկսվի հայտ ներկայացվող երկրում, այլ ոչ թե Բրյուսելում»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ դեսպանն ընդգծեց, որ Ֆրանսիայի ղեկավարությունը ամենաբարձր մակարդակով հետևում է այս հակամարտությանը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհող երկիր լիակատար հանձնառու է ստանձնած պարտավորություններին․ «Երկու ամիս է` ես Հայաստանում եմ և այս ընթացքում շփման գծում զոհեր են եղել: Կարող եմ ասել, որ խոսքն ամենևին սառեցված հակամարտության մասին չէ: Սա իսկական համակարտություն է, որը ծանր ազդեցություն ունի հայ հասարակության, կառավարության, Հայաստան պետության վրա»: Ամփոփելով խոսքը՝ դեպսանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Ֆրանսիան «վճռականորեն լծվել է այս աշխատանքին, որը պետք է հակամարտությունը տանի լուծման՝ առանց ուժի կիրառման»:

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ