Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվել է Մալթայի ՈՒխտի արժանիքների համար մեծ խաչով

ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվել է Մալթայի ՈՒխտի արժանիքների համար մեծ խաչով
13.12.2017 | 12:53

Դեկտեմբերի 11-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի Մեծ վարպետի տեղապահ Նորին Գերազանցություն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի և Մալթայի ՈՒխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ` Հայաստանի և Մալթայի ՈՒխտի երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ նշանակալի ավանդի համար Մալթայի ՈՒխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվել է Մալթայի ՈՒխտի արժանիքների համար մեծ խաչով, որը նրան հանձնեց Մալթայի ՈՒխտի տեղապահը:

Նույն օրը պարգևատրվել են նաև Մալթայի ՈՒխտում հավատարմագրված 4 այլ դեսպաններ: Շքանշանների հանձնման արարողության ավարտին դեսպան Մինասյանը դիվանագիտական կորպուսի պարգևատրված ներկայացուցիչների անունից հանդես է եկել ելույթով:

Դիտվել է՝ 1178

Մեկնաբանություններ