ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Էրդողան, ինձ դիպլոմդ ցույց տուր

Էրդողան, ինձ դիպլոմդ ցույց տուր
13.12.2017 | 12:57

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է Աթենք այցի ժամանակ Էրդողանի հայտարարություններին Լոզանի պայմանագրի վերանայման մասին։


Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, թե ողջունելի է, որ նախագահը զարգացնում է Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները, սակայն ի՞նչ իրավունքով է խոսել Լոզանի պայմանագրից։ «Լոզանի հետ կապված քննարկում ծավալելու համար նախ դիպլոմդ ցույց տուր ինձ։ Ինչպե՞ս ես գնում օտար երկիր ու իմ երկրի սահմանները քննարկման առարկա դարձնում»,- ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ