Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ը կորցրել է Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորման միջնորդ լինելու իրավունքը. Էրդողան

ԱՄՆ-ը կորցրել է Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորման միջնորդ լինելու իրավունքը. Էրդողան
14.12.2017 | 11:18

Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո ԱՄՆ-ը կորցրել է Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորման միջնորդ լինելու իրավունքը. այս դերը պետք է կատարեն չեզոք երկրները: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Ստամբուլում անցկացված արտակարգ գագաթնաժողովից հետո:

«Այս որոշումից հետո Ամերիկան, որն իրեն պահել է որպես հակամարտության կողմ, այլևս չի կարող միջնորդ լինել Իսրայելի և Պաղեստինի միջև: Մենք կպնդենք սա: Անհրաժեշտության դեպքում կբարձրացնենք այս հարցը ՄԱԿ-ում: Եթե խաղաղ գործընթացը շարունակվի, ուրեմն միջնորդներ պետք է լինեն շահ չունեցող չեզոք երկրները»,- Էրդողանի խոսքն է մեջբերում NTV հեռուստաալիքը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի որոշումը Երուսաղեմի վերաբերյալ «ոչ մի նշանակություն չունի և ձեռնտու է ֆանատիկոսներին», և կոչ արել Թրամփին չեղարկել այն:

«Մինչև ԱՄՆ-ը չանի դա, մենք կշարունակենք մեր պայքարը, կպաշտպանենք Պաղեստինը: Թրամփ, դու կանգնա՞ծ ես Իսրայելի հետևում: Այնտեղ բռնագրավում է, ահաբեկչություն, ինչու՞ ես պաշտպանում դա: Իսրայելը շարունակում է քայլ առ քայլ յուրացնել Պաղեստինի տարածքը: Մենք որպես մահմեդականներ կանենք ամեն ինչ Պաղեստինի տարածքն ամրապնդելու համար: Մենք չենք հրաժարվի ինքնիշխան Պաղեստինի պահանջից 1967 թվականի սահմաններում: Այսուհետ Արևելյան Երուսաղեմը պաղեստինական կլինի»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը ճանաչել է Արևելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք՝ բոլոր երկրներին կոչ անելով ճանաչել «Պաղեստինի Հանրապետությունը և Արևելյան Երուսաղեմը որպես դրա բռնագրավված մայրաքաղաք»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ