Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն բանակցում են ռազմատեխնիկական համագործակցության շուրջ

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն բանակցում են ռազմատեխնիկական համագործակցության շուրջ
14.12.2017 | 11:20

Հայաստանն ու ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները բանակցում են ռազմատեխնիկական համագործակցության շուրջ, և առաջիկայում տեսանելի արդյունքներ են լինելու` լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:


«Մեր եվրոպական գործընկերների հետ համագործակցության օրակարգային հարցերից մեկը, երկկողմ ձևաչափը նկատի ունեմ, նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է: Դա չի սահմանափակվում միայն զենք-զինամթերք գնելով, այլ ունի իր շատ տարբեր բաղկացուցիչները՝ նույն տեխնոլոգիական համագործակցություն, տարբեր համատեղ մշակումներ, ձեռնարկություններ և այլն»,- ասաց Լևոն Այվազյանը: Այլ մանրամասներ նա չհայտնեց, միայն բավարարվեց ՆԱՏՕ-ի անդամ երկու պետության հետ համագործակցության օրինակներ նշելով․«Օրինակ՝ Լեհաստանի հետ մենք ունենք համատեղ հայ-լեհական ձեռնարկություն, որը Հայաստանում է գործում, Հունաստանի հետ ունենք համատեղ ձեռնարկություն ստեղծելու և աշխատեցնելու բավական մեծ փորձ: Այս ուղղությամբ բանակցություններ են վարվում տարբեր պետությունների հետ, և կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ավելի լավ, տեսանելի արդյունքներ կունենանք»:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ