«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀՀ ԱԳ նախարարն ու Հունաստանի նախագահը քննարկել են հայ-հունական քաղաքական երկխոսության խորացման հարցեր

ՀՀ ԱԳ նախարարն ու Հունաստանի նախագահը քննարկել են հայ-հունական քաղաքական երկխոսության խորացման հարցեր
14.12.2017 | 11:21

Պաշտոնական այցով Աթենքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ:
Պրոկոպիս Պավլոպուլոսը նշել է, որ ուրախ է ընդունել բարեկամ Հայաստանի ԱԳ նախարարին և հույս է հայտնել, որ այցը կնպաստի Հայաստանի և Հունաստանի կապերի առավել ամրապնդմանը: Էդվարդ Նալբանդյանը նրան է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Երևան այցելելու հրավերը: Հունաստանի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների բազմաբովանդակ համագործակցությունից` ընդգծելով, որ եղբայրական ժողովուրդները միմյանց կապված են դարավոր բարեկամությամբ և փոխադարձ մեծ համակրանքով: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-հունական քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական կապերի առավել ակտիվացման վերաբերյալ: ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան-Եվրոպական միություն ընդլայնվող հարաբերությունները։


ԱԳ նախարարը Հունաստանի նախագահին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ