Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը կարող է ռեկորդային ցածր լինել․ «Լևադա»

ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը կարող է ռեկորդային ցածր լինել․ «Լևադա»
14.12.2017 | 11:22

Ռուսաստանում 2018-ի նախագահական ընտրություններին մասնակցությունը կարող է ռեկորդային ցածր լինել: «Լևադա» կենտրոնի դեկտեմբերին կայացած հարցման արդյունքներով` ռուսաստանցիների միայն 58 տոկոսն է մտադիր ընտրություններին մասնակցել: Մինչ այժմ ընտրողների ամենացածր մասնակցությունը եղել է 2004-ի ընտրությունների ժամանակ՝ 64 տոկոս: «Լևադայի» հարցման համաձայն՝ եթե մինչև 2018-ին կայանալիք ընտրությունները ռուսաստանցիների տրամադրությունները չփոխվեն, մասնակցությունը կարող է 58 տոկոսից ցածր լինել: Դեկտեմբերին հարցվածների 28 տոկոսն ասել է, որ ընտրություններին հաստատ մասնակցելու է, 30 տոկոսը «հավանաբար մասնակցելու է», հարցվածների ևս 20 տոկոսը դեռ չի կողմնորոշվել: 19 տոկոսն էլ «հաստատ չի մասնակցելու» քվեարկությանը:


Ռուսական աղբյուրներն ավելի վաղ հայտնում էին, թե Կրեմլն ակնկալում է տեսնել Պուտինի հաղթանակն ընտրությունների առաջին իսկ փուլում, իսկ ընտրություններին, համաձայն նույն ակնկալիքների, կմասնակցի ընտրողների առնվազն 70 տոկոսը: Պուտինի վարկանիշը շարունակում է բարձր մնալ, նա չունի լուրջ մրցակից: «Լևադայի» դեկտեմբերի հարցումների համաձայն, ռուսաստանցիների երկու երրորդը պատրաստ է ձայնը տալ գործող նախագահին: Նոյեմբերի համեմատ՝ ցուցանիշն աճել է՝ այն ժամանակ Պուտինին պատրաստ էր քվեն տալ հարցվածների 53 տոկոսը:


Բացի Պուտինից` ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը, կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը, Վլադիմիր Ժիրինովսկին, Գրիգորի Յավլինսկին, լրագրող Քսենյա Սոբչակը:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ