Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ջորջ Քլունի. Չգիտեմ՝ որտեղ կլինեի այժմ, եթե դուք չլինեիք

Ջորջ Քլունի. Չգիտեմ՝ որտեղ կլինեի այժմ, եթե դուք չլինեիք
14.12.2017 | 11:26

MSNBC հեռուստաալիքին Ջորջ Քլունիի ամենամտերիմ ընկերներից մեկը՝ գործարար Ռենդի Գերբերը, պատմել է, որ 2013-ի սեպտեմբերին Ջորջը Ռենդիին ու ևս 13 ընկերոջ ընթրիքի է հրավիրել իր տուն: Երբ հյուրերը հավաքվել են մի սեղանի շուրջ, տեսել են, որ աթոռներից ամեն մեկին սև պայուսակ է դրված: Ջորջը ոտքի է կանգնել ու ասել. «Տղե՛րք, ուզում եմ իմանաք՝ որքան կարևոր եք ինձ համար: Դուք աջակցել եք ինձ, երբ դեռ նոր էի եկել Լոս Անջելես, թույլ էիք տալիս, որ ձեր տներում գիշերեի: Չգիտեմ՝ որտեղ կլինեի այժմ, եթե դուք չլինեիք: ՈՒզում եմ շնորհակալությունս հայտնել ձեզ: Բացեք պայուսակները»: Պայուսակներում 20- դոլարանոցներով դարսված մեկական միլիոն դոլար է եղել։
«Մենք բոլորս, իհարկե, շոկի մեջ էինք: Ջորջն իր քայլը բացատրեց շատ պարզ. «Մեզնից յուրաքանչյուրի կյանքում բարդ շրջաններ են եղել, ոմանք էլ մինչև հիմա խնդիրներ ունեն: Այլևս ստիպված չեք լինի անհանգստանալ երեխաների, նրանց կրթություն տալու, հիփոթեքը վճարելու համար»,- պատմել է Գերբերը:


Քլունին նախապես վճարել էր գումարի համար հարկերը և ընկերները ստիպված չեն եղել կառավարությանն անգամ մեկ ցենտ վճարել: Ընկերներից ոմանց ֆինանսական օգնությունը խիստ անհրաժեշտ էր, Քլունիի քայլը շատ տեղին է եղել: «Մեր ընկերներից մեկն ընտանիքը պահելու համար բարմեն էր աշխատում օդանավակայանում ու ամեն առավոտ հեծանվով էր աշխատանքի գնում: Ժամանակին նա ու մյուս տղերքը հոգ են տարել Ջորջին, նա էլ օգնեց իր ընկերներին»,- եզրափակել է Գերբերը:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ