Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մահմուդ Աբաս. Ցույց տուր քո սահմանները

Մահմուդ Աբաս. Ցույց տուր քո սահմանները
14.12.2017 | 11:29

Թրամփի որոշումից հետո Ստամբուլում արտահերթ համաժողով հրավիրած Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում Պաղեստինի նախագահը դատապարտել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ Մահմուդ Աբասը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահը դարի հարվածն է հասցրել Պաղեստինին իր սկանդալային որոշման պատճառով։ Նա նշել է, թե Թրամփի որոշումը չեղյալ համարելու համար դիմելու են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։

«Ամբողջ ուժով պետք է աշխատենք, որ Պաղեստինը անկախ պետություն ճանաչվի։ ԱՄՆ-ը արդեն կորցրել է Իսրայել-Պաղեստին հակամարտությունում միջնորդի դերը։ Այստեղից դիմում եմ Իսրայելին. Ցույց տուր, քո երկրի սահմանները։ Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է ու միշտ էլ այդպես լինելու է»,- ասել է Մահմուդ Աբասը։ Նա նաև ասել է, որ Պաղեստինը կչեղարկի Իսրայելի հետ բոլոր համաձայնագրերը` ի նշան բողոքի:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ