Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սեփական կաշին փրկելու համար Թրամփը գնաց արկածախնդրության

Սեփական կաշին փրկելու համար Թրամփը գնաց արկածախնդրության
15.12.2017 | 01:04

Քիչ չեն պատմության մեջ դեպքերը, երբ հզոր կայսրություններն անսպասելի փլուզվել են ոչ թե այն պատճառով, որ երկրում սով է եղել, երաշտ կամ կործանարար աղետներ, այլ որ երկրի ղեկին հայտնվել է կառավարելու ունակություններից հեռու բախտախնդիր մեկը: Ասածիս վառ օրինակն է ԽՍՀՄ-ը: Բախտախնդիր մի կառավարող, մի դեմագոգ հսկայական երկիրն իր կառավարման մի քանի տարում հիմնահատակ քանդեց: Պատմությունը, անշուշտ, կբացահայտի, թե արտասահմանյան հետախուզական մարմիններն ինչ տվյալների էին տիրապետում այդ անձի նկատմամբ, բայց այսօր աշխարհը լավ գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում ԱՄՆ-ի պես հզոր պետության անկանխատեսելի ղեկավարը: Գործող նախագահների իմպիչմենտի հարուստ փորձ ունեցող երկրում նույն բախտն էր սպասում նաև Թրամփին: ԱՄՆ-ը փաստացի կառավարող հրեական լոբբին լուռ հավաքում է այս կամ այն նախագահի նկատմամբ մերկացնող փաստեր և հարմար պահին անցնում է գրոհի, նախազգուշացնելով՝ հօգուտ Իսրայելի անում ես այս գործողությունները, կամ էլ քեզ «կկախեն»:

Հիշենք ոչ հեռավոր անցյալում ԱՄՆ-ի նախագահ Քլինթոնի ու Լևինսկայայի պատմությունը: Թրամփին սպասում էր մի գործընթաց, որը պիտի ավարտվեր նրա իմպիչմենտով: Թրամփը գնում է արաբական աշխարհ, ԱՄՆ-ի հավատարմությունը արտահայտում մուսուլմանների նկատմամբ և ընդամենը մի քանի ամիս հետո կայացնում է մի որոշում, ինչով, մեղմ ասած, թքում է մուսուլմանական աշխարհի վրա: Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը դուրս է բանականության բոլոր սահմաններից: Թե որ քաղաքն է ճանաչվում պետության մայրաքաղաք, դա զուտ տվյալ պետության ներքին գործն է, բայց որ մեկ այլ պետության կամայական վճռով այս կամ այն քաղաքը կարող է ճանաչվել երրորդ պետության մայրաքաղաք, դուրս է միջազգային ցանկացած նորմի շրջանակներից: Թրամփի որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժի դրսևորման լկտի օրինակ, որը հարվածի տակ է դնում սեփական երկրի անվտանգությունը: Ես երբեք չեմ արդարացրել ահաբեկչությունը, բայց թույլ տվեք ասել` իսկ ի՞նչ պիտի անեն այդ որոշումից դժգոհ մուսուլմանները, որոնք չունեն ԱՄՆ-ի հզորությունը, բայց պատրատ են «Ալլահ, աքբար» ասելով պայթեցնելու իրենց: Երուսաղեմը դարավոր սուրբ քաղաք է, տարբեր կրոնների համատեղ գոյատևման հիանալի օրինակ: Ճիշտ է, երբ Օմարը գրավեց Երուսաղեմը, նա բարյացակամ վերաբերվեց քաղաքում առկա քրիստոնեական սրբություններին (կարելի է ասել` հայերը հանգիստ շունչ քաշեցին), միայն հրեական տաճարը քանդեց` մզկիթ կառուցելով:


Անշուշտ, հրեաները չեն մոռացել դա և գուցե փորձում են անել այն, ինչն Օմարը արեց իրենց սրբությունների նկատմամբ, որը, անշուշտ, կհանգեցնի ծայրահեղ ծանր հետևանքների: Այսօր Թրամփն իր որոշումով հիմք է դնում ծայրահեղ քայլերի: Երուսաղեմը պետք է հեռու պահել քաղաքականությունից` նրան վերապահելով ինքնակառավարվող քաղաքի կարգավիճակ:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Մարդկային ոգու ողջ սրիկայությունը երբեք այնքան սուր չի դրսևորվում, որքան իշխանությունը պահելու պարագայում: Թրամփի որոշումը ասվածի վառ օրինակն է: Իրոք, իշխանությունը քաղցր պտուղ է:

Դիտվել է՝ 4084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ