Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ասում են...

Ասում են...
15.12.2017 | 01:17

...թե Սեյրան Օհանյանը պաշտոնավարման ողջ ընթացքում քանիցս դիմել է (ասում են` հինգ-վեց անգամ) գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին, գողական աշխարհի հետ «լավ հարաբերություններ» ունեցող, օդիոզ ֆիգուր Հայկազ Բաղմանյանի հարցով` հորդորելով` ազատել նրան զբաղեցրած պաշտոնից:

Սերժ Սարգսյանը չի համաձայնել: Այս օրերին ՊՆ անձնակազմը բավականին զարմացած է Վիգեն Սարգսյանի գալուց հետո ՊՆ-ում սկսված կադրային բուռն փոփոխությունների տեմպերից: Ի դեպ, մինչև իր վերջին հարցազրույցը, հարցականի տակ էր նաև ԳՇ պետ Մովսես Հակոբյանի պաշտոնավարումը, նշվում էին նրան փոխարինող մի քանի թեկնածուների, այդ թվում` Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի, ինչպես նաև ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի անունները։ Այս պահին, ասում են, գործընթացն առժամանակ սառեցվել է:

Դիտվել է՝ 14885

Մեկնաբանություններ