Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հաստատ մի փորձանքի կգաս, Արևմու՛տք

Հաստատ մի փորձանքի կգաս, Արևմու՛տք
15.12.2017 | 11:54

Աշխարհում քննարկում են հերթական օլիմպիական խաղերին Ռուսաստանի մասնակցությունը արգելելու ՄՕԿ-ի որոշումը։ Շատ բան են գրում։ Արևմուտքը և ուկրաինացի նացիստները շնչահեղձ են լինում հրճվանքից։ Նորմալ մարդիկ, այդ թվում` Արևմուտքի ներկայացուցիչ որոշ մարզական ֆեդերացիաների ղեկավարներ, արդարացիորեն նշում են, որ առանց Ռուսաստանի Ձմեռային օլիմպիադան ընդհանրապես օլիմպիադա չէ։ Սպորտը քաղաքականացված է. ԱՄՆ-ը, Անգլիան և Կանադան` որպես «խթանիչային սկանդալի» նախաձեռնողներ, նույն ճշտությամբ կրկնում են 20-րդ դարի 30-40-ական թվականների ֆաշիստական Գերմանիայի վարքը։ Աստված չանի, որ հանկարծ նեգրը հաղթի գերմանացի մարզիկին, սրտմտում էին գերմանական նացիզմի «հայրերը» 1936-ին։ Աստված չանի, որ հանկարծ ռուսները մեդալների կեսից ավելին նվաճեն, սրտմտում են ԱՄՆ-ի, Կանադայի և Անգլիայի ժամանակակից ֆաշիստները։ Եկեք խոստովանենք, որ սպորտն այլևս քաղաքականությունից դուրս չէ։ Այն քաղաքական քայլերի և ներկայացումների գործիք է։ Օլիմպիական շարժման սկզբունքները կոպտորեն խախտված են և խախտողը Արևմուտքն է։


Այստեղ «մարզիկների առողջության» մասին ոչ մի մտահոգվածություն չի եղել և չկա։ Նայեք ներկայիս ամերիկացի, նորվեգացի և գերմանացի որոշ մարզուհիների։ Տիպիկ հերմաֆրոդիտներ են, ոչ թե կանայք։ Նրանց տարիներով թույլատրված է խթանիչներ օգտագործել, իբր «հիվանդ» են, և չի կարելի ընդհատել բուժումը։ Եթե Արևմուտքում որևէ մեկն այդքան մտահոգված է «մարզիկների առողջությամբ», ապա ուղղակի պարտավոր է փրկելու ամերիկուհիներ Սերենա ՈՒիլյամսին և Սիմոնա Բայլզին (Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղեր), նորվեգուհիներ Թերեզա Յոհաուգին և Մարիտ Բյորգենին, նորվեգացի ՈՒլե Էյնար Բյոռնդալենին (մի քանի ձմեռային օլիմպիական խաղեր) և բազմաթիվ այլ արևմուտքցի մարզիկների։ Ի դեպ, Մարիտ Բյորգենը խիղճ ունի. նա էլ է տարիներ շարունակ խթանիչներ օգտագործել «որպես դեղամիջոց հեղձուկի (ասթմա) դեմ»։ Բայց չէ՞ որ նա նաև օլիմպիական վեցակի չեմպիոն է, և այս տարվա նոյեմբերին, հիանալի հասկանալով, թե ինչ է կատարվում, հանդես եկավ Ռուսաստանի և այլ երկրների այն մարզիկների պաշտպանությամբ, որոնց զրկել էին մրցումներին մասնակցելու իրավունքից։ Բայց ո՞վ է թքում ինչ-որ «խթանվող» Բյորգենի կարծիքի վրա։ Չէ՞ որ դա «ավագ եղբայր» ԱՄՆ-ի որոշումն է։ Ամբողջ Արևմուտքը ոտքի մատների վրա է նրա առաջ, և նորվեգացի մարզուհու ազնիվ ելույթը ժողովրդավար Արևմուտքում ոչ մեկին պետք չէ։


Հազարավոր ընթերցողներ կհարցնեն, թե ինչու եմ այդքան շատ «ցավում» Ռուսաստանի և նրա մարզիկների համար, եթե մերոնց դա չի վերաբերում։ Սխալվում եք, Հայաստանի քաղաքացիներ։ Այն էլ ինչպե՜ս է վերաբերում։ Աստված այդ Ձմեռային օլիմպիական խաղերի հետ, բայց Արևմուտքի այդ «ժողովրդավարության խաչակրաց արշավանքը» ոչ միայն Ռուսաստանի դեմ է մղվում։ Նկատի ունեմ սպորտի ոլորտը։ Մեզ մոտ հիմա որոշ բաներ լռության են մատնվում, և հասկանալի է, թե ինչու։ Հենց վերջերս ավարտվեց բավական կարևոր իրադարձություն` ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Մի՞թե մենք` հայերս, չենք հետաքրքրվել ծանրամարտով և ծանրամարտիկներով, չենք հպարտացել մեր մարզիկների հաղթանակներով, այդ թվում` Օլիմպիական խաղերում։ Եվ ահա աշխարհի այս առաջնությունը, որը 2017 թ. նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 5-ն անցկացվեց Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում, անցավ Հայաստանի հավաքականի բացակայությամբ։
Նախ հայտնեմ տեխնիկական արդյունքները։ Աշխարհի ուժեղագույն հավաքականների բացակայությամբ (չկային ոչ միայն հայերը) թիմային հաշվարկում 1-2-րդ տեղերը բաժանեցին Իրանի և Կոլումբիայի հավաքականները։ Իրանցի 8 ծանրորդները նվաճեցին 5 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ։ 3-րդ տեղում էին վրացի մարզիկները` 2 ոսկե և 1 բրոնզե պարգևներով։ Իրանի նախագահը շնորհավորեց հավաքականի մարզիկներին և մարզիչներին «պատվավոր հաղթանակի» առթիվ, որն առաջինն էր իրանական սպորտի պատմության մեջ։ Տարօրինակ է, չէ՞, մրցանակակիրների ցուցակը։


Ինչու՞ այդպես եղավ։ Հիշեցնեմ մի կարևոր հանգամանք. սեպտեմբերին ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմը Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Ղազախստանի, Չինաստանի, Մոլդովայի, ՈՒկրաինայի և էլի մի շարք երկրների ծանրամարտի ֆեդերացիաներին մեկ տարով արգելեց միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից հակախթանիչային կանոնները խախտելու պատճառով։ Եվ կրկին «գործարքի» մեջ էր այն նույն անգլո-սաքսոնական WADA-ն (Միջազգային հակախթանիչային կազմակերպություն), որն ուռճացրել էր խթանիչային սկանդալը Ռուսաստանի դեմ։


Եվ ի՞նչ, Արևմուտք։ Ռուսների, հայերի, բուլղարների, չինացիների, բելառուսների բացակայությամբ ո՞վ հաղթեց։ Ձերո՞նք։ Թե՞, այնուամենայնիվ, մերոնք։ Ի սրտե շնորհավորելով իրանցի, կոլումբիացի և վրացի ծանրորդներին, այնուամենայնիվ, նրանց խնդրում եմ միշտ հիշել, որ հաղթեցին Արևմուտքի հիմարության շնորհիվ։ Ռուսաստանի, Չինաստանի, Հայաստանի, Բելառուսի և Բուլղարիայի մասնակցության դեպքում դժվար թե որևէ մեկը հավակներ հաղթանակի։ Արևմուտքից ոչ մի ծանրորդ էական որևէ արդյունք ցույց չտվեց։ Եվ քո օրինական տեղը, Արևմուտք, դա է` հետին դիրքերը։ Այնուամենայնիվ, արդարություն կա. նույնիսկ ուժեղագույնների բացակայությամբ Արևմուտքի ներկայացուցիչներն ամեն ինչում պարտվեցին, ըստ էության, Արևելքի ներկայացուցիչներին։ Չէ՞ որ, մեծ հաշվով, կոլումբիացիներն էլ են Արևելքի «պտուղը». նրանց երկար ժամանակ մարզել են կուբացի մարզիչները։ Իսկ Կուբայի ծանրամարտը Արևելքի ծանրամարտի զավակն է։ Ափսոս, որ Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիական խաղերում Իրանի, Կոլումբիայի և Վրաստանի մարզիկներն Արևմուտքին նույնպիսի խայտառակ պարտության չեն մատնի. նրանք «ձմեռային երկրներ» չեն։ Արտառոց ու անսովոր է սպորտի մասին խոսել որպես ռազմական գործողությունների թատերաբեմի։ Բայց դա հենց Արևմուտքի մեղքն է, ոչ թե Արևելքի։ ՈՒստի Արևմուտքի մարզիկների պարտությունը ծանրամարտի աշխարհի առաջնությունում Արևմուտքի հենց ռազմական ու քաղաքական պարտությունն է, ոչ թե մարզական։ Արևմուտքին ի սրտե ցանկանում եմ այսուհետ էլ միշտ և ամենուրեք պարտվել Արևելքին։ Մարդկային և քաղաքական ստորությունն անպայման պետք է պատժվի։
Խորհրդանշական է, որ ԱՄՆ-ում` այն միջնաբերդում, որն Իրանի առաջնորդները կոչել են Իրանի ողջ ժողովրդի թշնամի և «համաշխարհային ամբարտավանություն», աշխարհի չեմպիոն դարձավ հենց Իրանի հավաքականը։ Երևանում շատ թերահավատներ կգտնվեն, որոնք կասկածի տակ կդնեն Իրանի բարձրագույն ղեկավարության համոզվածությունը Ամերիկայի թշնամության մասին։ Բայց իրանցիները հին քաղաքակրթություն են, նրանց արտաքին հետախուզությունը գրեթե միշտ գործել է առանց խափանումների ու լուրջ սխալների։ Կարելի է ասել, որ մոտավորապես 8-10 հազարամյակում եղել է ընդամենը 4 կոպիտ սխալ. շատ քիչ ազգեր կարող են հպարտանալ իրենց պատմական զարգացման այդպիսի ցուցանիշով։ Եվ եթե Իրանում ասում են, որ ճշտիվ գիտեն, թե Սադամ Հուսեյնին ով էր դրդել Իրանին պատերազմ հայտարարելու, ապա առաջարկում եմ հավատալ հենց իրանցիներին և ոչ թե Արևմուտքին։ Եվ եթե Իրանում ասում են, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ստեղծումն ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ նախագիծն էր, ապա առաջարկում եմ հավատալ Թեհրանին։ Եթե Իրանում պնդում են, որ իրանական հատուկ ծառայությունների կողմից կալանված ամերիկյան և իսրայելյան գործակալները ցուցմունք են տվել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների նպատակը եղել է, ԻՊ-ի ահաբեկիչներին պաշտպանելու միջոցով, մի 50-100 տարով պատերազմ սանձազերծելը սուննիների և շիաների միջև, ապա առաջարկում եմ հավատալ հենց իրանցիներին։
Պետք չէ ինձ մեղադրել, թե ես ծանրամարտի 2017 թ. աշխարհի առաջնությունում Իրանի հաղթանակը խառնում եմ Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական պատերազմի նախնական արդյունքների հետ։ Այն բանի համար, որ շուտով ողջ սպորտն աշխարհում դիտարկվելու է որպես պատերազմների և դիվանագիտական ճակատամարտերի շարունակություն, հարկ է մեղադրել միայն ու միայն ԱՄՆ-ին։ Նացիստական Գերմանիան սպորտը տեսնում էր միայն որպես իր պետական մարդատյաց գաղափարախոսության շարունակություն, և այդ մեթոդաբանությունն ամբողջովին փոխառել է ԱՄՆ-ն ու ցուցադրում է արդեն քանի տարի։ Դրանից տուժածների թվում է նաև ծանրամարտի Հայաստանի հավաքականը, որը չի մեկնել Անահայմ։ Հետաքրքիր է, այդ առաջնությունում խայտառակ ձախողումից հետո ԱՄՆ-ը և նրա խամաճիկ WADA-ն ձեռնամուխ կլինե՞ն նաև Իրանի, Կոլումբիայի և Վրաստանի ծանրորդներին «արգելելուն»։ Ես չեմ կատակում. տականքներին պետք է, որ կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում` սպորտում, բոլոր թերահավատները տեսնեն Արևմուտքի «ճիշտ լինելը», միայն Արևմուտքի հաղթանակները։ Նրանք ցանկանում են միասնականացնել ամբողջ աշխարհը, ազգային ինքնությունից զրկել բոլոր ազգերին ու երկրները։ Պատկերացրեք. տարբերություն չկա` դու նորվեգացի ես, թե պապուաս, բոլորդ զոմբիացված ռոբոտներ եք, երկրպագում եք ԱՄՆ-ին ու կատարում ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կամ պետդեպարտամենտի կարգադրությունները։


Օլիմպիական շարժմանը և ընդհանրապես սպորտին մահացու հարված է հասցված։ Հաստատվել է «Մերոնց ամեն ինչ կարելի է, ձերոնց ոչինչ չի կարելի» սկզբունքը։ Եվրոպան պառկել է ԱՄՆ-ի տակ։ Այնպիսի հառաչանք է լսվում, որ... օրերս Գերմանիայի ԱԳՆ-ը չդիմացավ և իր ղեկավար Զիգմար Գաբրիելի շուրթերով ԱՄՆ-ի շահերին հարմարվելը դադարեցնելու կոչ արեց։ Արտաքին քաղաքականությանը նվիրված բեռլինյան համաժողովում Գաբրիելի ելույթի տեքստը, որում նա Գերմանիային ԱՄՆ-ից ավելի անկախ քաղաքականություն մշակելու կոչ էր արել, նույնիսկ հրապարակվել էր ազդեցիկ «Զյույդդոյչե ցայտունգ» թերթում։ Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությունից հետո ինձ հետաքրքրում է, թե նրանից ինչպես «վրեժ կլուծի» ԱՄՆ-ը. նա պատահաբար ավտովթարի կամ ավիաաղետի՞ կենթարկվի, «պատահաբար» կմահանա գլխուղեղի քաղցկեղի՞ց, թե՞ ԱՄՆ-ը «հաշիվ կմաքրի» ամբողջ Գերմանիայի հետ։ Չէ՞ որ ԱՄՆ-ը ոչնչացրեց Հարավսլավիան, այն երկիրը, որ հենց ինքն էլ Անգլիայի հետ ստեղծել էր։ Իսկ Գերմանիա՞ն ինչով է ավելի լավը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ