Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ազնվությունը միայն ազնիվ լինելը չէ, անազնվության դեմ պայքարելն է, ազնիվ մարդուն սատարելն է

Ազնվությունը միայն ազնիվ լինելը չէ, անազնվության դեմ պայքարելն է, ազնիվ մարդուն սատարելն է
15.12.2017 | 12:11

Մեկ ամսից փոքր-ինչ ավելի ժամանակ է, որ Կարեն Գագիկի Բենիամինյանն ընտրվել է Արտաշատի քաղաքապետ: Ծնվել է 1984 թվականին, Արտաշատ քաղաքում: Մայրը մանկավարժ է, հայրը՝ տնտեսագետ: Պապը՝ Սեդրակ Բենիամինյանը, եղել է հողի մարդ: Եվ այդ հողի մարդու թոռանը արտաշատցիներն ընտրել են քաղաքապետ: Ասել կուզեմ, ծագումով ո՛չ գողի, ո՛չ օլիգարխի ընտանիքից է, ո՛չ էլ հայտնի հովանավորի սանիկ, կամ հայտնի մեկի փեսա, պարզապես մեկն է այն հազարավոր շարքային հայ ընտանիքներից, որ իր աշխատանքային կենսագրությունը կռել է սեփական աշխատասիրությամբ: ՈՒնի երկու բարձրագույն կրթություն: Մինչ քաղաքապետ ընտրվելը 2005 թ. աշխատել է «ՀայՌուսգազարդում», իսկ 2007 թվականից մինչև 2017 թվականի նոյեմբերի 5-ի քաղաքապետի ընտրությունները «Էյջի սերվիս» ծառայության պետն էր:

Հանրապետական կուսակցության անդամ է 2000-ից, իսկ 2010-ից եղել է նշված կուսակցության երիտասարդական թևի ղեկավարը: 2005 թվականից միշտ ընտրվել է Արտաշատ քաղաքի ավագանու անդամ: Ինչպես ասվեց, ընդամենը մեկ ամսից փոքր ինչ ավելի է, որ աշխատում է որպես Արտաշատի քաղաքապետ: Բայց արի ու տես, որ որոշ թերթեր թուղթ ու թանաք չեն խնայում մրոտելու այդ երիտասարդ կադրին, որն իր աշխատասիրությամբ և ազնվությամբ հարթել է իր ճանապարհը: Ո՞րն է որոշ թերթերի նման բացասական վերաբերմունքի պատճառը դեպի այդ երիտասարդ կադրը: Չեմ ցանկանում բացել փակագծերը, միայն նշեմ մի ամերիկացի մտածողի խոսքերը, թե «բոլորից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ինձ չեն ճանաչում, բայց իմ հասցեին հիմարություններ են խոսում»: Գուցե ոմանք էլ ինձ մեղադրեն իրենց հայկական մտածելակերպով. «Բա քո օգուտը ո՞րն է»: Իմ օգու՞տը, որ պաշտպանում եմ մի երիտասարդ ազնիվ մարդու: Աշխատանքի բերումով շատ եմ շփվել Կարեն Բենիամինյանի հետ: Նույնիսկ հորը՝ Գագիկ Բենիամինյանին, բազմաթիվ անձանց ներկայությամբ ասել եմ՝ Կարենին ընտրելու են ոչ թե որ ձեր որդին է, այլ որ նա իր աշխատանքով, իր ազնվությամբ վաստակել է ժողովրդի համակրանքը: Կարեն Բենիամինյանի հետ ծանոթությունս սկսվել է 2010 թվականից: Գյուղապետարանի միջոցներով, այն էլ չնչին գումարներով կատարված աշխատանքների ավարտից հետո, հանձնման ձևակերպումը կատարվում էր նրա ՍՊԸ-ի միջոցով: Կարող է ոմանք չհավատան, բայց դա փաստ է, և նրան վճարում էինք միայն այն գումարը, որը նրա ՍՊԸ-ն պիտի վճարեր պետությանը որպես հարկ: Գյուղի սպորտդահլիճը պատրաստ էր շահագործման, տարեվերջ էր, գումար չկար գյուղապետարանի բյուջեում, բայց երեք հարյուր մետր գազիֆիկացման աշխատանքներ պիտի կատարվեին: Եվ գյուղապետի խաթեր առանց որևէ գումարի ¥գազագծի նյութերը տրամադրել էր գյուղապետարանը¤ նրա հանձնարարությամբ կատարվեցին աշխատանքները: Սպորտդահլիճը պատրաստ էր, և գյուղի երեխաները ստացան Նոր տարվա ամենասպասված նվերը: Նման աշխատանք նույնպես անվճար նա կատարել էր նաև մանկապարտեզում: Գուցե և ոմանք չհավատան, բայց այդպիսին է Կարեն Բենիամինյանը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Հարգելի լրագրողներ, պետք չէ լոկ ինչ-ինչ հաշիվներից ելնելով հարվածել չճանաչած մարդուն, մանավանդ եթե նա երիտասարդ է, հույս է ներշնչում: Վերջապես մեր հասարակությունը նման ազնիվ երիտասարդ ղեկավարի կարիքը շատ ունի: Պահպանենք և սատարենք նրանց:

Դիտվել է՝ 6821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ