Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Համաշխարհային կառավարությանը անհրաժեշտ է հեռաբժշկություն

Համաշխարհային կառավարությանը անհրաժեշտ է հեռաբժշկություն
15.12.2017 | 12:52

Ներկայումս շատ դինամիկորեն զարգանում են նեյրովերականգնողական տեխնոլոգիաները, ռոբոտատեխնիկայի, նեյրոկիբեռնետիկայի և վիրտուալ իրականության նվաճումները:
Նյարդաբանության մեջ ներկայացված են նեյրո-էկզոկմախքների և կիբեր-պրոթեզների առաջին նմուշները:
Հետազոտություններն իրականացվելու են հետևյալ հիմնական ուղղություններով` գլխուղեղի կորտերի վերականգնում, տարբեր ուղեղ-համակարգչային ինտերֆեյսների օգտագործում, վիրտուալ իրականության համակարգչային տեխնոլոգիաների ներդրում:


Նեյրոֆիզիոլոգիայի ամենաակտիվ զարգացող ուղղություններից է նեյրո-վերահսկվող ռոբոտացված համակարգերի, նեյրոհամակարգիչների և արհեստական ինտելեկտի ստեղծումը: «ՈՒղեղ-համակարգիչների» ինտերֆեյսը մեքենայի հետ մարդու հաղորդակցման համակարգ է, որն անմիջականորեն հիմնված է մարդու մտադրությունների վերափոխման վրա, որն արտացոլվում է ուղեղի արձանագրված ազդանշաններում:
Կստեղծվեն նոր ուղեղ-մեքենաների ինտերֆեյսներ, նեյրոհիբրիդային հսկողության սարքեր և իմպլանտներ: Հիբրիդային նանո և միկրոէլեկտրոնային սարքերի օգտագործումը, նյարդային բջիջների մոդուլյացիան կհեշտացնեն թեթևացնելու ցավը կամ մարդու հոգեկան հավասարակշռությունը:


Մոլեկուլային պրոֆիլների և շտրիխ-կոդերի հիման վրա կստեղծվեն տարբեր հիվանդությունների փորձարկման համակարգեր: Կմշակվեն բժշկական տեխնոլոգիաներ` հիմնված մոլեկուլային պրոֆիլների և շտրիխ-կոդերի վրա, որոնք կորոշեն հիվանդության ռիսկերը:
Կօգտագործվեն շարժական, ոչ գործիքային մեթոդներ՝ օգտագործելով շարժական չիպեր և բիոչիպեր:
Հնարավոր կդառնան իմունային համակարգի վերածրագրավորումը և բջիջների գենետիկ վերափոխումը պատվաստանյութերի միջոցով:
Կստեղծվեն բջջային և հյուսվածքային տեխնոլոգիաներ, որոնք կփոխարինեն հյուսվածքներին և օրգաններին, օրգանիզմի կառուցվածքին, կստեղծեն արհեստական օրգաններ, կնպաստեն օրգանների վերականգնմանը, անոթների, ոսկրերի և հյուսվածքների աճին և կլոնավորմանը: Դա կարելի է անել 2-4 տարում:


Այս ամենի իրականացման համար համաշխարհային կառավարությանն անհրաժեշտ է հեռաբժշկություն: Ասվում է, որ շատ հարմար է ախտորոշել և բուժել հեռավորության վրա, բայց չի ասվում, որ հեռավորության վրա ճիշտ ախտորոշման համար առաջին հերթին անհրաժեշտ է մարդու մարմնի վրա դնել սենսորներ, իսկ հետո` կրիչներ (չիպեր) մարմնի մեջ:
Չիպը կարող է մշտապես վերահսկել ձեր առողջությունը, հավաքել տվյալներ տարբեր մարմինների աշխատանքի վերաբերյալ, գնահատել ընդունվող դեղերի արդյունավետությունը: Բայց սա բավարար չէ: Եթե օրգանիզմում տեղի ունենան սխալ բաներ, ապա սարքը կկարողանա այդ մասին տեղեկացնել բժշկին: Իսկ եթե խնդիրը շատ լուրջ է, փոխանցվում է SOS` «շտապօգնության» ազդանշան` կանչելու բժշկին: Արդեն կան մշակված չիպեր, որոնք հետևելու են ջերմաստիճանին, ճնշմանը, արյան մեջ թթվածնի քանակությանը, սրտի աշխատանքին և արյան շաքարի մակարդակին:


Ռուսերենից թարգմանեց
Աննա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

Հ. Գ. Համաշխարհային կառավարիչները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում մարդկանց թիվը վեց միլիարդով կրճատելու համար, հանկարծ սկսել են մարդկանց առողջության մասին մտահոգվել: Անկասկած, այստեղ թաքնված է մարդկանց չիպավորման խնդիրը, առանց որի անհնար կլինի իրագործել այդ հրեշավոր ծրագիրը: Հայտնի է, որ չիպն ընդունիչ և հաղորդիչ է, ինչի միջոցով մարդուն կարող են կառավարել հեռավորության վրա, այդ է պատճառը, որ մարդուն արդեն ոչ թե մարդ են կոչում, այլ բիոօբյեկտ:

Դիտվել է՝ 3538

Մեկնաբանություններ