Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եզրափակչում՝ «Ռեալ»-«Գրեմիո»

Եզրափակչում՝ «Ռեալ»-«Գրեմիո»
15.12.2017 | 12:58

Կայացել է ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության «Ալ Ջազիրա»-Մադրիդի «Ռեալ» կիսաեզրափակիչ հանդիպումը: Հակառակ սպասվածի, հաղթանակի համար «արքայականը» չափից ավելի ջանքեր է գործադրել՝ հաշվի մեջ առաջ անցնելով միայն հանդիպման 82-րդ րոպեին: Հաղթական գոլի հեղինակը Գարետ Բեյլն է, իսկ հաշիվը խաղի 53-րդ րոպեին հավասարեցրել է Քրիշտիանու Ռոնալդուն: Եզրափակչում «արքայականի» մրցակիցը կլինի բրազիլական «Գրեմիոն»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ