ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Սաակաշվիլին մեկնաբանել է Պուտինի խոսքերը

Սաակաշվիլին մեկնաբանել է Պուտինի խոսքերը
15.12.2017 | 14:01

Վրաստանի նախկին նախագահ, ՈՒկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ատում է իրեն և վախենում: «Ախր չի կարողանում Պուտինն ինձ ոչ մի կերպ մոռանալ: Նա ատում է ինձ և վախենում՝ ինչպես սատանան խնկից»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում: Սաակաշվիլին պնդել է, որ ՈՒկրաինայում իր ձերբակալությունն ու կալանքը Ռուսաստանի և ՈՒկրաինայի հատուկ ծառայությունների համատեղ ծրագիրն է եղել: «Հավատացեք, ես ունեմ բավականաչափ փորձ հենց այնպես նման հայտարարություններ չանելու համար»,- գրել է նա: ՌԴ նախագահ Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել էր Միխեիլ Սաակաշվիլուն՝ հայտարարելով, որ նրա պահվածքն անընդունելի է։

«Ես կարծում եմ՝ այն, ինչ անում է հիմա Սաակաշվիլին, նշանակում է թքել վրացի ժողովրդի երեսին, թքել ուկրաինացի ժողովրդի երեսին: Ինչպե՞ս եք դուք դա հանդուրժում, նա մարդ է, ով եղել է անկախ վրացական պետության նախագահ ու հիմա վազվզում է այնտեղի հրապարակներով ու գոռում, որ ուկրաինացի է, ինչ է, ՈՒկրաինայում իսկական ուկրաինացիներ չկա՞ն, շատ ցավալի է նայել այդ ամենին»,- ասել էր Պուտինը:

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ