Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ անփոփոխ է

Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ անփոփոխ է
15.12.2017 | 14:03

Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ անփոփոխ է` ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ «Վերջին անգամ մեր դիրքորոշումն արտահայտվել էր Աթենքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթում։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին՝ տարածաշրջանի, այդ թվում ԼՂ խնդրի հետ կապված, Թուրքիան պետք է հեռու մնա, նա այստեղ անելիք չունի»,- ասել է մամլո խոսնակը։

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ