Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ալեքսեյ ՈՒլյուկաևը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Ալեքսեյ ՈՒլյուկաևը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման
16.12.2017 | 13:22

Մոսկվայի դատարանն 8 տարվա ազատազրկման դատապարտեց ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևին՝ 2 միլիոն դոլար կաշառք վերցնելու համար: Մեղադրող կողմը պահանջել էր 10 տարվա ազատազրկում:

ՈՒլյուկաևը, Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ձերբակալված առաջին դաշնային նախարարն է, ում մեղադրում են «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար, նախագահ Պուտինի մտերիմ թիմակից Իգոր Սեչինից կաշառք ստանալու մեջ։ ՈՒլյուկաևը չի ընդունում մեղադրանքները և պնդում է, որ ինքը համակարգի զոհ է:

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ