Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նալբանդյանը ստանձնել է ՍՏԾՀԿ նախագահությունը

Նալբանդյանը ստանձնել է ՍՏԾՀԿ նախագահությունը
16.12.2017 | 13:23

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 15-ին Կիևում մասնակցել է ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի 37-րդ նիստին, որին ներկա են եղել ՍԾՏՀԿ անդամ 12 պետությունների,13 դիտորդ երկրների և գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ Նիստում Հայաստանը ստանձնել է կազմակերպության նախագահությունը:


Ելույթ ունենալով նախարարական խորհրդի նիստում` Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ՍԾՏՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցությանը և հեռանկարներին, ՍԾՏՀԿ բարեփոխումներին և կազմակերպության արդյունավետության ամրապնդման նպատակով անհրաժեշտ քայլերին։ Նա նշել է, որ Հայաստանը, հանձնառու լինելով ՍԾՏՀ ռազմավարական նպատակներին, վերահաստատում է իր աջակցությունը կազմակերպության տնտեսական օրակարգին, որն ուղղված է տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, որ բխում է ՍԾՏՀԿ կանոնադրական նպատակներից: Անդրադառնալով կառույցում Հայաստանի նախագահությանը Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը որպես նախագահող երկիր առաջիկա 6 ամիսներին ուշադրության կենտրոնում կպահի ՍԾՏՀԿ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնումը և առկա մեխանիզմներով առաջ կմղի նախագծված օրակարգը: Անդրադառնալով բարեփոխման գործընթացին՝ Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ այս փուլում իր հիմնական առաքելությունն իրականացնելու համար ՍԾՏՀԿ-ին անհրաժեշտ են գործնական և իրատեսական քայլեր՝ նշելով, որ Կազմակերպությունն ի զորու է բարձրացնել իր արդյունավետությունը Նախարարների խորհրդի որոշումների և բանաձևերի իրականացման միջոցով: ԱԳ նախարարն ընդգծել է, որ Կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների համառ փորձերն ազդում են ոչ միայն տարածաշրջանի բազմակողմ տնտեսական համագործակցության, այլև Կազմակերպության բուն հիմքերի, հիմնական նպատակների վրա և հարցականի տակ դնում ՍԾՏՀԿ հեղինակությունը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն: Նա հավելել է, որ ՍԾՏՀԿ ԽՎ շրջանակներում որոշ անխոհեմ փորձերը` բարեփոխումների քողի ներքո ներգրավվելու Կազմակերպությունից առանձին ինչ-որ գործողություններում, հակասում են Կազմակերպության կանոնադրությանը, ՍԾՏՀԿ ԽՎ նպատակներին և ընթացակարգերին՝ բացասաբար ազդելով Կազմակերպության հեղինակության վրա:


Արձագանքելով Ադրբեջանի պավիրակության ղեկավարի ելույթին՝ Նալբանդյանը նշել է, որ ՍԾՏՀԿ հարթակն իր նեղքաղաքական շահերն առաջ մղելուն ծառայեցնելու Ադրբեջանի փորձերը խոչընդոտում են ՍԾՏՀԿ տնտեսական համագործակցությանը և դժվար թե Կազմակերպության շրջանակներում հնարավոր լինի ձեռքբերումներ ակնկալել, եթե այս հարթակը շարունակի շահագործվել քարոզչության նպատակներով: Ամփոփելով խոսքը՝ Նալբանդյանը շեշտել է.
«Հայաստանն իր նախագահության ընթացքում կապավինի այն համատեղ ջանքերին, որոնք միտված են համակողմանի տարածաշրջանային համագործակցության ու տնտեսական փոխկապվածութան առաջմղմանը»:

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ