Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԵՄ-ն երկարաձգեց ՌԴ պատժամիջոցները կես տարով

ԵՄ-ն երկարաձգեց ՌԴ պատժամիջոցները կես տարով
16.12.2017 | 13:28

ԵՄ երկրների ղեկավարները որոշեցին երկարացնել տնտեսական պատժամիջոցները ՌԴ-ի դեմ մինչև 2018-ի կեսը` իր Թվիթերում հաղորդել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը։ Պատժամիջոցները վերաբերում են էներգետիկ, պաշտպանական ու ֆինանսական ոլորտներին։ Դեկտեմբերի 12-ին պատժամիջոցների երկարաձգման մասին Ռեյտերին հայտնել էին Բրյուսելի անանուն պաշտոնյաները։ Խոսքը 2014-ի հուլիսի 31-ին սահմանված արգելքների մասին է` Ղրիմի անեքսիայի ու ՈՒկրաինայի արևելքում զինված կոնֆլիկտը սկսվելուց հետո։

Դեկտեմբերի 14-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեցին, որ Մինսկի համաձայնությունները, որոնց կատարումը քանիցս որակվել է պատժամիջոցները հանելու պայման, դեռ կատարված չեն, այդ պատճառով սահմանափակումները կգործեն ևս կես տարի։ Պատժամիջոցների ցանկում ռուսական խոշորագույն ընկերություններ են պետության մասնաբաժնով, որ չեն կարող մուտք գործել եվրոպական ֆինանսական շուկա` «Ռոսնեֆտ», «Գազպրոմ նեֆտ», «Տրանսնեֆտ» նավթագազային ընկերությունները, պետական մասնակցությամբ բանկերը` «Խնայբանկը», ВТБ-ն, «Գազպրոմբանկը», Արտաքին տնտեսական բանկը և ղրիմյան ընկերությունները։ Պաշտպանական ընկերությունների զենքի արտահանման էմբարգո է սահմանված, նաև` երկակի նշանակության ապրանքների ու ռազմական տեխնոլոգիաների ներմուծում Ռուսաստան: Արգելքները վերաբերում են նաև Ռուսաստան բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներմուծմանը Արկտիկայում, խորջրյա շելֆերում ու թերթաքարային նավթի նավթարդյունահանման համար։ Բացի տնտեսական պատժամիջոցներից ԵՄ-ն սահմանել է անհատական արգելքներ Ղրիմի պաշտոնյաների ու թերակղզու դեմ։ Ղրիմի տնտեսական պատժամիջոցները կգործեն նվազագույնը մինչև 2018-ի հունիսի վերջը, անձնականները` մինչև մարտ։ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ ոչ միայն ԵՄ-ն է սահմանել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսին ստորագրեց օրենք, որ միավորում է և լրացնում նախկինում ընդունված պատժամիջոցները։ Գլխավոր նորությունը այդ փաստաթղթում նախագահին` պատժամիջոցները հանելու իրավունքից զրկելն էր։ Բացի այդ` նախատեսվում են արգելքներ մասնակցելու ու սպասարկելու համար ռուսական խողովակաշարերը, արտասահմանյան նավթային ու գազային նախագծերում, նախկինում պատժամիջոցների տակ ընկած ընկերություններին, նաև պատժամիջոցներ համակարգչային հաքերների դեմ։


Կրեմլը ԱՄՆ պատժամիջոցներն անվանել է «իշխանության նկատմամբ լոյալ բիզնես էլիտային նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ տրամադրելու փորձ»։ Իբրև հակապատժամիջոցներ Մոսկվան արգելել է մսի, բանջարեղենի, մրգերի ու կաթնեղենի ներմուծումը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից։
BBC


Հ.Գ. Պատժամիջոցների երկարաձգումը հերթական կես տարով արդեն վերածվում է ավտոմատ գործողության` Ղրիմի համաձայնությունները չեն կատարվում երկկողմանի, պատժամիջոցային պատերազմում Ռուսաստանն ու Արևմուտքն են։ Կողմերից որևէ մեկը կանգ առնելու ու իրավիճակ փոխելու ցանկություն ու իմաստ չի տեսնում: Պատժամիջոցները երկկողմ վնասներ են պատճառում տնտեսությանը, բայց քաղաքականությունը ամեն ինչից բարձր է դասվում: Ռուսաստանը սկսել է խթանել արտասահմանյան արտադրանքի փոխարինումը սեփական արտադրանքով և սովորում է ապրել ինքնաբավ կյանքով։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ