Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կարեն Կարապետյան. ՈՒնենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը

Կարեն Կարապետյան. ՈՒնենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը
16.12.2017 | 13:34

Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և Արցախի զարգացման ու զորացման կարևորագույն հիմքերից մեկն է։ Այս տարի տնտեսության մեջ բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել՝ նաև Հայաստանի կառավարության մասնակցությունը կա ձեռքբերումներում: Նա տեղեկացրել է ծրագրերի մասին, որոնք նախատեսվում են 2018-ին իրականացնել:
Նախագահ Սահակյանի խնդրանքով, Կարեն Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել է Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ: Նշելով, որ արդեն մի քանի պայմանագրեր են ստորագրվել ԱՏԳ-ի գործունեության վերաբերյալ՝ վարչապետն ընդգծել է, որ դա չափազանց կարևոր քայլ է, որը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա: «Այս տարի մենք նույնպես ունենալու ենք որոշակի թվեր, որոնք վկայում են դրական տենդենցի մասին: Իհարկե, դա չի նշանակում, որ անելիքները քիչ են, բայց մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը»,- ասել է ՀՀ վարչապետը: Խոսելով Իրանի հետ տնտեսական համագործակցության մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ չնայած այս տարի երկկողմ առևտրաշրջանառության ոլորտում 9 տոկոս աճ է գրանցվել, այդ թվերը հեռու են իրական ներուժից:


ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են էներգետիկայի, առողջապահության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով փորձի փոխանակումը և ավելի սերտ փոխգործակցությունը: Զրուցակիցները քննարկել են անվտանգության, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր:



Դիտվել է՝ 3213

Մեկնաբանություններ