Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մեքքայում և Մեդինայում արգելել են նկարահանումները

Մեքքայում և Մեդինայում արգելել են նկարահանումները
16.12.2017 | 13:35

Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են Մեքքայի և Մեդինայի սրբավայրերում լուսա- և տեսանկարահանումները, հայտնում է Daily Sabah-ը:
Արգելքն առաջին հերթին վերաբերում է Մեքքայի ալ Հարամ մզկիթին ու Մեդինայի Մարգարեի մզկիթին և հարող տարածքներին: Նկարահանումներն արգելված են անկախ նպատակից, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Սաուդյան իշխանությունները նման միջոցառումներն արդարացնում են հավատացյալների զգացմունքների հանդեպ հարգանքով, «սրբավայրերի պահպանվածությամբ»:

«Արգելքը խախտելու դեպքում սարքերը կառգրավվեն»,- հայտարարել են երկրի Մամուլի գլխավոր դեպարտամենտից: Այցերի կազմակերպիչները պարտավոր են ուխտավորներին նախազգուշացնել:

Դիտվել է՝ 1977

Մեկնաբանություններ