«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ադրբեջանի զենքը հայտնաբերվել է «Իսլամական պետության» մոտ

Ադրբեջանի զենքը հայտնաբերվել է «Իսլամական պետության» մոտ
16.12.2017 | 13:37

Կրկին պարզվել է, որ Ադրբեջանը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին զենքի մատակարարման մեջ է ներքաշված։ Ադրբեջանին ուղղված զենքը հայտնվել է ԻՊ-ի զինյալների ձեռքում` ասված է դեկտեմբերի 15-ին հրապարակված «Հակամարտություններում զենքերի հետազոտություն» (Conflict Armament Research) բրիտանական ընկերության զեկույցում, որը զբաղվում է աշխարհում զենքի շարժի վերահսկողությամբ։

Զեկույցում նշվում է, որ 2015-ի մայիսին Սիրիայի ինքնապաշտպանական ուժերն Էլ Հասակա քաղաքի մոտ ԻՊ-ի ուժերից գրավել են PG7PM մարտական լիցք։ Բրիտանական կազմակերպության հետազոտողների խումբը այս առարկան փաստաթղթավորել է 1-14-((11)) համարով, 2015-ի մայիսի 20: Բուլղարիան հաստատել է, որ 2014 թ. դեկտեմբերի 18-ին այդ զենքը արտահանվել է, իսկ ստացողը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է եղել: Լիցենզիայի հայտին կցված է վերջնական օգտագործողի վկայականը: Զեկույցում շեշտվում է, որ Ադրբեջանին ուղարկված կազմակերպության հարցմանը դեռևս պատասխան չի ստացվել: Բուլղարիայի ներկայացրած փաստաթղթերից երևում է, որ զենքի արտահանումն իրականացվել է Բուրգասի օդանավակայանից Բաքվի օդանավակայան: Սա Ադրբեջանի և ԻՊ-ի կապի առաջին հիշատակումը չէ: Ավելի վաղ բուլղարական «Տրուդ» թերթը գրել էր, որ Ադրբեջանը զենք է վաճառել Սաուդյան Արաբիային, որն այնուհետև հայտնվել է ԻՊ-ի ձեռքում:

Դիտվել է՝ 4545

Մեկնաբանություններ