Թուրքիայի Տնտեսական զարգացման հիմնադրամի նախագահ Այհան Զեյթինօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ քաղաքացիների 78,9 %-ը կողմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը` հայտնում է mk-turkey-ն: 2017-ին հիմնադրամի հարցման արդյունքները հրապարակվել են Բրյուսելում Թուրքիայի և ԵՄ-ի երկխոսության բարձր մակարդակով նիստի ժամանակ:
Նոյեմբերի 18-19-ին 18 քաղաքներում 1 311 մարդու մասնակցությամբ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղաքացիների թիվը, ովքեր համոզված են, որ Թուրքիան կկարողանա մոտ ապագայում ԵՄ անդամ դառնալ, չի գերազանցում 31,2 %-ը: