Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ամուսնուն սպանելու փորձի մեջ կասկածվում է կինը

Ամուսնուն սպանելու փորձի մեջ կասկածվում է կինը
16.12.2017 | 21:35

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ կողմից ամուսնուն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «այտի պատռված վերք՝ ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ Գ.Գույումջյանը՝ ծնված 1960թ.։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված մարմնական վնասվածքներն ստացել է տանը՝ կնոջ կողմից դանակով հասցված հարվածի հետևանքով։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Դեպքի վայրի զննությամբ բնակարանի ննջասենյակում գտնվող բազմոցի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ խոհանոցում գտնվող լվացքի մեքենայի վրայից հայտնաբերվել ու վերցվել է խոհանոցային դանակ:
50-ամյա կինը ձերբակալվել է ամուսնուն սպանելու փորձի կասկածանքով և հարցաքննվել դեպքի շուրջ։


Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է՝ 1335

Մեկնաբանություններ