«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՈՒլյուկաևին` 8 տարվա ազատազրկում

ՈՒլյուկաևին` 8 տարվա ազատազրկում
16.12.2017 | 21:39

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևին դատապարտեց 8 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի գաղութում` մեղավոր ճանաչելով «Ռոսնեֆթի» նախագահ Իգոր Սեչինից 2 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։ ՈՒլյուկաևին նաև պարտադրեցին 130 միլիոն ռուբլի տուգանք վճարել։ Նրան զրկեցին ազատվելուց հետո 8 տարի պետական ղեկավար պաշտոններ ունենալու իրավունքից։ Պատժի հրապարակումից հետո ՈՒլյուկաևին տարան դատարանի դահլիճից, թեպետ դատավորը շարունակում էր կարդալ դատավճիռը։ Դատախազությունը նախկին նախարարին պահանջում էր դատապարտել 10 տարով և տուգանել 500 միլիոն ռուբլով։ Ալեքսեյ ՈՒլյուկաևը դատավճիռն անվանեց անարդար։ Դատավճռի հրապարակումից հետո նա չպատասխանեց լրագրողների հարցերին` դիմելու՞ է ներման համար։ ТАСС-ի աղբյուրը դատական համակարգից ասել է, որ նրան կարող են գաղութից ազատել առողջական վիճակի պատճառով։ Դատավոր Լարիսա Սեմյոնովան դատավճիռը կարդալիս` հայտարարեց, որ ՈՒլյուկաևի մեղքն ապացուցված է, իսկ Իգոր Սեչինի գործողություններում չկան հրահրման, սադրանքի և սուտ մատնության հայտանիշներ։ Դատարանը վստահ է, որ ՈՒլյուկաևը «գիտակցում ու հասկանում էր իր գործողությունների բնույթը»։ Ալեքսեյ ՈՒլյուկաևը ձերբակալվեց 2016-ի նոյեմբերի 15-ին «Ռոսնեֆթի» գրասենյակի մոտ` պայուսակով, որի մեջ 2 միլիոն դոլար կար։

«Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինը հայտարարում էր, որ ՈՒլյուկաևը իրենից կաշառք էր պահանջում «Բաշնեֆթը» ձեռք բերելու համար նախարարության դրական եզրակացության դիմաց։ Հիմնական վկան պետք է լիներ Իգոր Սեչինը, սակայն բազմաթիվ ծանուցումներից հետո նա այդպես էլ դատարան չեկավ։ Դատավճռի հիմք ընդունվեցին Անվտանգության դաշնային ծառայության գեներալի ու Օլեգ Ֆեոկտիստովի ցուցմունքները, որ ձերբակալության պահին «Ռոսնեֆթի» անվտանգության ծառայության պետն էր։ Նախկին նախարարը մեղքը չի ընդունում։ Նրա խոսքով` պետական մեղադրանքի որևէ փաստաթղթում նրա մեղքի ու կաշառք վերցնելու ապացույց չկա։ ՈՒլյուկաևն իրեն անվանեց սադրանքի և «սուտ մատնության զոհ»: Նրա փաստաբան Տիմոֆեյ Գրիդնևը կարծում է, որ մեղադրանքները մերկապարանոց են։ «ՈՒլյուկաևը չէր կարող «Բաշնեֆթի» մասնավորեցման որոշում ընդունել։ Այսինքն` նա չէր կարող Սեչինից դրական եզրակացության համար կաշառք պահանջել»` ասաց նա դատարանում։
RFI


Հ.Գ. Ինչու՞ համակարգը որոշեց օտարել իր մասին: Ի՞նչ էր անում կամ ի՞նչ գիտեր նախկին նախարարը, որ չպիտի աներ կամ պետք էր նրա խոսքը արժեզրկել։ Ինչու՞ հենց նա ընտրվեց զոհի կարգավիճակում, և ինչու՞ Իգոր Սեչինին տրվեց «մատնիչի» անշնորհակալ դերը։ Ինչպե՞ս և որտեղի՞ց հայտնվեց 2 միլիոն դոլարով պայուսակը` առանց «կաշառակերի» մատնահետքերի։ Ինչու՞ Սեչինը դատարան չգնաց, իսկ Պուտինը իր մամլո ասուլիսում նրան պաշտպանեց` հայտարարելով, որ գնար` նույն ցուցմունքներն էր տալու, իսկ գուցե և դատապաշտպանի հարցերից պարզվեր` ինչ պետք չէր պարզել, որովհետև նախկին նախարարը ձերբակալության պահից դատապարտված էր և դատարանում չէր որոշվում նրա ճակատագիրը։ RFI-ն նաև արձագանքներ է հավաքել Ալեքսեյ ՈՒլյուկաևի դատավճռին.
Ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրին.«Սարսափելի, անհիմն դատավճիռ։ Հետաքննության թույլ աշխատանք, մեղադրանքի հակվածություն։ Նման անարդարության հետ, ցավոք, այսօր շատերն են բախվում» (մեջբերումը Թվիթերից)։


Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնի. «Ես շարունակում եմ մնալ «Իլդար Դադինի սկզբունքին»։ Բայց չեմ կարող չնշել, որ ՈՒլյուկաևը կեղծարարության համար ստացավ ավելին, քան Ռուսաստանում տալիս են սպանության համար։ Սպանությունը շատ հաճախ «արժի» 7 տարի, իսկ նրան 8 տվեցին» (մեջբերումը Թվիթերից)։
Մոսկովյան Հելսինկյան կոմիտեի նախագահ Լյուդմիլա Ալեքսեևա. «Հրեշավոր դաժան դատավճիռ` լկտի բացատրությամբ, որ մեղքն ապացուցված է Սեչինի ցուցմունքով, որ չբարեհաճեց դատարան գալ։ Ես ՈՒլյուկաևին վաղուց եմ ճանաչում։ Բացարձակապես չեմ հավատում նրա մեղավորությանը, ինչպես Բելիխի (Կիրովի նախկին նահանգապետ Նիկիտա Բելիխի), որ իբր կաշառք է վերցրել, ընդհանրապես մեր օրենսդիրներին չեմ հավատում։ Դատավորները պետք է դատեն օրենքով, իսկ օրենքները օրեցօր առավել դաժան են դառնում» (մեջբերումը` РИА Новости-ի)։


ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտր Պեսկով. «Չեմ կարող մեկնաբանել դատարանի վճիռը» (մեջբերումը` РИА Новости-ի)։
«Ռոսնեֆտի» մամլո քարտուղար Միխայիլ Լեոնտև. «Ինչ վերաբերում է մեղքի ապացուցվածությանը, կրկնում եմ, ՈՒլյուկաևը ձերբակալվել է հանցանքի պահին։ Ոչ մի ապացույց չէր էլ պահանջվում։ Մենք չենք կարող մեկնաբանել դատավճիռը, դա մեր իրավասությունը չէ» (մեջբերումը` «Интерфакс»-ի)։
«Яблоко» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկի. «Կարելի է լինել Նեմցովի պես, կարելի է` ՈՒլյուկաևի պես։ Ելքը նույնն է։ Համակարգն է այդպիսին։ Ողջամտություն չի հանդուրժում։ 61-ամյա նախկին նախարարին խիստ ռեժիմով 8 տարին սարսափ տարածելու համար է։ Դատը ոչ մի վստահություն չի հարուցում։ Եվ դա միայն սկիզբն է» (մեջբերումը` Թվիթերից)։
Ալեքսեյ ՈՒլյուկաևի նախկին տեղակալ Սերգեյ Բելյակով. «Ես, իհարկե, դատավոր չեմ, բայց կարծում եմ, որ դատավճիռն արդար չի թվում։ Ինձ զարմացնում է, որ չընդունվեցին պաշտպանության փաստարկները, և դա բացատրվեց վկաների փաստարկներին կամ մեղադրանքին հակասելով։ Ինձ, իբրև կողմնակի դիտորդի, հաշվի առնելով, որ դատավարությունը բաց էր, չթվաց, որ ՈՒլյուկաևի մեղքն ապացուցվեց։ Այս ամենը տհաճ է» (մեջբերումը` «Интерфакс»-ի)։


«Նստած Ռուսաստան» կազմակերպության ղեկավար Օլգա Ռոմանովա.
«Դատարանում հրապարակավ հնչեց մի բան, իսկ դատավճիռ մտավ այլ բան։ Ապացուցված չէ։ Մենք այդպես էլ չգիտենք` եղել է, թե չի եղել։ Իսկ պատժաչափը կա։ Եթե դուք մտածում եք, որ դա արված է հատուկ Սեչինի ու ՈՒլյուկաևի համար, թույլ տվեք հավատացնել` ՈՉ։ Այդպիսին է դատարանը։ Մեր` ռուսաստանյան դատարանը։ Տարօրինակաստեղծ գործոն» (մեջբերումը` Ֆեյսբուքից)։
Գրող, հասարակական գործիչ Բորիս Ակունին. «Տճահ է, որ ոմանք իմ friend -ներից ՈՒլյուկաևի ծանր դատավճռի մասին գրում են, որ նրան այդպես էլ պետք էր` թող «գողերի հետ չխմեր»։ Ինձ ակնհայտ է թվում, որ Ալեքսեյ ՈՒլյուկաևը բանտ է գնում, որովհետև դատավարության ժամանակ իրեն Սերդյուկովի պես չպահեց, այլ արժանապատվորեն պաշտպանվեց։ Հատկապես` նրա վերջին ելույթը։ Որ ուրիշները նրա օրինակին չհետևեն։ Ամրություն ու քաջություն եմ մաղթում նրան։ Հույս ունեմ, որ նա երբեք չի զղջա, որ դատավարության ժամանակ իրեն այդպես, այլ ոչ թե այլ կերպ պահեց» (մեջբերումը Ֆեյսբուքից)։
Տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաև. «Դատավճիռը համարում եմ անարդար և շարունակելու եմ պայքարել» (մեջբերումը` РИА Новости-ի)։


Իսկ կա՞ արդարություն։ Ամենայն հավանականությամբ` ՌԴ նախագահի 2018-ի մարտի 18-ի ընտրություններից հետո կլինի համաներում` շատերի կամ ոմանց: Նայած` ինչպես իրեն կպահի հիմա նախկին նախարարը` արդարադատությունը կարող է նրան ներել արած, թե չարած հանցանքի դիմաց: Ո՞վ գիտի։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ