Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Պաչուկան» երրորդն է

«Պաչուկան» երրորդն է
16.12.2017 | 21:41

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում երրորդ տեղի համար մրցեցին արաբայկան «Ալ Ջազիրա» և մեքսիկական «Պաչուկա» թիմերը: Արաբ ֆուտբոլիստները բացահայտորեն թույլ էին մրցակիցներից ու զիջեցին 1:4 հաշվով: Այսօր կայանալու է նաև առաջնության գլխավոր եզրափակիչը: Հաղթողի կոչումը վիճարկելու են Մադրիդի «Ռեալն» ու բրազիլական «Գրեմիո» թիմերը: Հիշեցնենք, որ «Արքայականը» կիսաեզրափակչում «Ալ Ջազիրային» հաղթել էր 2:1 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ