Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սեբաստիան Կուրցը՝ Եվրոպայի ամենաերիտասարդ վարչապետ

Սեբաստիան Կուրցը՝ Եվրոպայի ամենաերիտասարդ վարչապետ
16.12.2017 | 23:00

Ավստրիայի պահպանողականները կոալիցիոն համաձայնության են հասել աջակողմյան «Ազատության» կուսակցության հետ և 31-ամյա Սեբաստիան Կուրցը դառնում է Եվրոպայի ամենաերիտասարդ վարչապետը: Կուրցի գլխավորած պահպանողական-ժողովրդական կուսակցության՝ հոկտեմբերի 15-ին տարած հաղթանակին հաջորդել էին բանակցությունները իշխող կոալիցիայի ձևավորման շուրջ:

Կուրցը և «Ազատության» կուսակցության առաջնորդ Հայնց-Քրիստիան Շտրեխեն հայտարարել են, որ համաձայնության են հասել, որի արդյունքում աջակողմյան ուժը 17 տարվա ընդդիմադիր պայքարից հետո կվերադառնա կառավարության կազմ: Վերջին անգամ այդ կուսակցությունը կառավարության մաս է կազմել 2000-ին: Գործող կառավարությունում ԱԳ նախարար է։ Նրա գլխավորած ուժը ընտրություններում հաղթել է միգրացիոն հարցերի շուրջ կոշտ հռետորաբանության շնորհիվ, որը համընկել է ընդդիմադիր աջակողմյան ուժի դիրքորոշումների հետ:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ