«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մերկելը և Մակրոնը որոշել են փոխել Եվրամիությունը

Մերկելը և Մակրոնը որոշել են փոխել Եվրամիությունը
16.12.2017 | 23:02

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում են մինչև մարտ հաստատել ԵՄ բարեփոխումների համատեղ առաջարկը` հայտարարել է Մերկելը։ «Մինչև մարտ մենք կցանկանայինք գտնել ընդհանուր դիրքորոշում, ինչը չափազանց կարևոր է»,- ասել է կանցլերը:


Մակրոնը հույս ունի մինչև մարտ ԵՄ-ի բարեփոխումների ընդհանուր դիրքորոշումը հանաձայնեցնել, եթե Գերմանիան այդ ընթացքում ունենա նոր կառավարություն:
Սեպտեմբերին Մակրոնը ներկայացրել է ԵՄ մասշտաբային բարեփոխումների ծրագիրը: Նա խոսել է եվրագոտու ֆինանսների նախարարի պաշտոնի և եվրագոտու 19 երկրների բազմամիլիարդանոց համընդհանուր բյուջեի ստեղծման մասին:

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ