Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը Սիրիայում

 Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը Սիրիայում
16.12.2017 | 23:03

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ լե Դրիանը հեռախոսով քննարկել են իրադրությունը Սիրիայում և առաջիկա երկկողմ շփումների հարցը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Նախարարները քննարկել են լայն ոլորտներ ընդգրկող երկկողմ հարցեր, քննարկել են առաջիկայում քաղաքական շփումների օրակարգը: Միջազգային հարցերի քննարկման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ