Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունում երկու նոր կուսակցություն է ստեղծվում

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունում երկու նոր կուսակցություն է ստեղծվում
16.12.2017 | 23:05

Ըստ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի հայտարարության՝ խորհրդարանական մեծամասնությունում ձևավորվում են երկու նոր կուսակցություններ և գարնանը մեծամասնությունը կներկայանա նոր կազմով:

«Գարնանային փուլում մենք կներկայանանք նոր, վերարտադրված կազմով: Սրանով ես նկատի ունեմ վերախմբավորում՝ շարժման ավելի լավ ուղղություն վերցնելու նպատակով: Կարծում ենք, որ այս վերախմբավորման գլխավոր նպատակը կլինի ճշգրիտ տեղաբաշխումը և կազմակերպչականությունը: Ճիշտ է, որ մեկ մեծ՝ 86- հոգանոց կուսակցությունը և փոքրիկ 6- հոգանոց կուսակցությունները լավագույն հիմքը չեն կառավարման համար. բնականաբար կլինի մեկ գլխավոր՝ «Վրացական երազանք» կուսակցությունը և կլինեն երկու լրացուցիչ կուսակցություններ»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:

Դիտվել է՝ 1557

Մեկնաբանություններ