Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թիվ 46 երթուղու ահաբեկիչը

Թիվ 46 երթուղու ահաբեկիչը
19.12.2017 | 10:08

Տիար Նիկոյան, ի թիվս այլ բարդույթների, մայրաքաղաքի տրանսպորտը տառապում է, այսպես ասած, սպասարկման ահաբեկչությամբ: Նախորդ կիրակի, դեկտեմբերի 17-ին՝ առավոտյան ժամը 10.00-ին, բարձր տրամադրությամբ հանգրվանել էի կանգառում, պատրաստվում էի մեկնելու Աբովյան-16 (սա նկարիչների միության հասցեն է) և զմայլվելու նկարչի տան ցուցահանդեսային համալիրում բացված հոբելյանական նկարահանդեսով: Ապրում եմ Շիրազի փողոցում, կենտրոն եմ հասնում կամ 67 երթուղային ավտոբուսով, կամ 46 երթուղու միկրոավտոբուսով:


Չնայած 46 երթուղու ավտոբուսները հիմնականում հնամաշ են և իրենց վերջին օրերն են ապրում, նախընտրեցի այս երթուղին, բողոքս հայտնելով թիվ 67 երթուղու ֆշշացող և դղրդացող դռներին... մինչև դրանք կարգի կբերվեն: Միով բանիվ, ժամանեց 22-66 համարանիշի 46 երթուղու հերթական միկրոավտոբուսը: Սրահը զբաղված էր, վարորդի կողքի նստարաններից մեկը` ազատ: Փորձեցի տեղավորվել: «Ըստե չես կարա նստի, հետ գնա», զարմանալի արհամարհական տոնով նետեց տակավին երիտասարդ վարորդը: Իմ հարցին, թե ինչու, հետևեց վարորդի իրազեկումը. «Ըստե ուրիշ մարդ պտի նստի»: Միկրոավտոբուսի սրահից դեռատի մի կին իջավ և տեղավորվեց վարորդի կողքին, հավանաբար, վերջինիս ծանոթն էր, կամ էլ՝ բարեկամը: Եվ քանի որ միկրոավտոբուսի սրահում նստելու տեղ չկար, բարեկամաբար տեղեկացրի վարորդին, որ, կներեք, նստել չեմ կարող, ազատ նստատեղ չկա: Զարմանալի է, բայց այս հասկանալի և օրինաչափ հրաժարումս նրան հունից հանեց, որն արտահայտվեց ահա այս բառագրոհով. «Չես կարա նստի, ըտե կայնի»: «Ըտեն» կանգառն էր: Անկեղծ ասած, վրդովվեցի ու փորձեցի գլխի գցել սույն վարորդ-ահաբեկչին, որ ինքը չի որոշելու, թե ուղևորը երթուղայինի որ ազատ նստարանը զբաղեցնի, նաև, առհասարակ, օգտվի՞ փոխադրամիջոց կոչվող երթուղայինի ծառայությունից, թե՞ մնա կանգնած մայթի վրա, սպասելով հաջորդ մեքենային: Վարորդ կոչվածը չզիջեց ահաբեկիչ-խուլիգանի արդեն նվաճած դիրքը և անցավ ավելի սաստիկ հարձակման: «Արա, էդի ես եմ որոշում, ով որտե պտի նստի կամ կայնի»: Բնականաբար, սա ինձ հունից հանեց, և քանի որ նա բանական խոսքը չէր հասկանում, խոստացա համապատասխան պատժամիջոց կիրառել: Ինչը և անում եմ տիար Նիկոյանի ուշադրությունը հրավիրելով և՛ դեպքի, և՛ դեմքի վրա:
Այսքանը...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ