Նախագահականից դեպի կառավարություն

Նախագահականից  դեպի կառավարություն
22.12.2017 | 10:52

Նախագահական ապարատի կրճատումներն անհարմար վիճակի մեջ են դրել կառավարության աշխատակիցներին: Պատճառն այն է, որ նախագահականից բավական մեծ հոսք կա դեպի կառավարություն, որտեղ էլ կադրերի ընտրությունը կայացվում է հօգուտ նախագահականի: Մասնավորապես, գործադիրը որոշեց կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ը միավորել նախագահականի համապատասխան բաժնի հետ, որի պատճառով, մեր տեղեկություններով, աշխատանքից հեռացվեցին հիմնականում կառավարության աշխատակիցները:


Սա միակ օրինակը չէ. նույն աղբյուրի փոխանցմամբ, շատ կադրեր են նախագահականից տեղափոխվում կառավարություն և տեղավորվում տարբեր բաժիններում:
Փաստորեն, մինչ ղեկավարի «ժամանումը», կադրերն արդեն կազմ-պատրաստ սպասում են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ