Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բորիս Ջոնսոնի գրպանները դատարկ էին

Բորիս Ջոնսոնի գրպանները դատարկ էին
23.12.2017 | 14:10

«Ես նախնիներ ունեմ և Ամերիկայում, և Գերմանիայում, և, իհարկե, Մոսկվայում։ Ես վստահ եմ, որ Մեծ Բրիտանիայի առաջին ԱԳ նախարարն եմ Բորիս անունով։ Կարծում եմ` այդ պաշտոնում Բորիս այլևս երկար ժամանակ չի լինի»` ասաց Բորիս Ջոնսոնը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսում։ Լավրովը ռուս-բրիտանական հարաբերությունները համարեց «շատ ցածր նշագծի վրա ոչ Մոսկվայի նախաձեռնությամբ»։ Ջոնսոնը համաձայնեց, որ Ռուսաստանն ու Բրիտանիան միջազգային հարցերի մեծամասնության մեջ չունեն ընդհանուր դիրքորոշումներ։ Երկու նախարարները միմյանց դիմում էին անունով ու կատակում էին, որից պարզ էր դառնում, որ կողմերից յուրաքանչյուրը մնացել է իր տեսակետին, սակայն հրապարակավ փորձում են սուր եզրերը հարթել։ Օրինակ, երբ խոսք եղավ Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին ԱՄՆ-ի և Արևմուտքի այլ երկրների ընտրություններին, Լավրովն ասաց.
-Բորիս Ջոնսոնը վերջերս հայտարարեց, որ ինքը ապացույցներ չունի, թե Ռուսաստանը միջամտել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեին։
-Ես ասացի, որ միջամտությունը չհաջողվեց: Կարծում եմ` դա ավելի համապատասխան արտահայտություն է,- պատասխանեց Ջոնսոնը։
-Նա վախենում է, որ եթե ինձ չառարկի, հայրենիքում հեղինակությունը կփչացնի ԶԼՄ-ներում,- կծեց Լավրովը։
-Սերգեյ, ես ավելի շատ մտածում եմ Ձեր հեղինակության մասին,- հակադարձեց Ջոնսոնը։
Լրագրողներից մեկը Բորիս Ջոնսոնին խնդրեց մեկնաբանել ԶԼՄ-ներում տարածված լուրը, որ Ֆորին օֆիսը իբր իրեն խորհուրդ է տվել հատկապես զգույշ լինել Ռուսաստանում, որտեղ կարող է բախվել թունավորողների, հաքերների ու սադրիչների։ Ջոնսոնը պատասխանեց.
-Հենց եկա, ձեռնոցներս, վերարկուս, ու ինչ կար գրպաններումս, ամեն ինչ տվեցի Սերգեյ Լավրովին։ Ես գիտեի, որ նա ուշադիր կլինի ու ոչինչ չի կորչի։
-Բորիսի վերարկուի գրպաններում իրոք ոչինչ չկար,- հաստատել է Լավրովը։
-Այսինքն` Դուք արդեն խուզարկե՞լ եք գրպաններս,- խայթեց Ջոնսոնը։
ВВC


Հ.Գ. Բորիս Ջոնսոնի այցը Մոսկվա ծրագրված էր 2016-ին, բայց երկու անգամ հետաձգվեց` ՌԴ-ի գործողությունների հետ անհամաձայնության պատճառով։ Վերջին 5 տարում առաջին անգամ է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Ռուսաստանում, և այնպես չէ, որ հիմա երկու երկրների հարաբերությունները բարեկամական են, հատկապես վարչապետ Թերեզա Մեյի երկու անգամ անընդմեջ ՌԴ նախագահին խիստ քննադատելուց հետո, որին Մոսկվայի պատասխանը չհետևեց։ Հանդիպումից առաջ Ջոնսոնն ասաց, որ վերջին մեկ տարում Բրիտանիան 300 «Բենտլի» է վաճառել Ռուսաստանին, արդեն «առաջընթացի նշան է»։ «Իհարկե, հազիվ թե «Բենտլիները» ՌԴ ԱԳՆ-ի աշխատակիցներն են գնել, բայց այնուամենայնիվ»` հավելեց Ջոնսոնը, Լավրովը միայն քմծիծաղեց։ Բոլոր դեպքերում` այցը կայացավ, արդյունքները հետո կերևան։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ