Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պատմական աղբյուրներ եկեղեցու ծագման վերաբերյալ

Պատմական աղբյուրներ եկեղեցու ծագման վերաբերյալ
23.12.2017 | 18:33

Եկեղեցու հայկական ծագումը և այն փաստը, որ տաճարը մինչ խորհրդային բռնազավթումը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն, հաստատում են բազմաթիվ աղբյուրներ։ Աղմաշենեբելի 38 (նախկին Պլեխանով, խմբ.) հասցեում մինչ օրս էլ հայկական գրառում է պահպանվել, հետևյալ բովանդակությամբ.
«Այս ուսումնարանը կառուցվել է անձնական միջոցներով, թբիլիսցի այրի Կեկել Գրիգորյան-Թանդոյանցի կողմից, իր եղբայր Ալեքսանդրե Գրիգորյան-Բաբասյանի աջակցությամբ, իր և այս եկեղեցին կառուցողների հոգիների փրկության համար, ովքեր հուղարկավորված են այս տաճարում ՝ Սահակ Թանդոյանցի եկեղեցում… 1883 թվական»։ Խոսքը Թանդոյանցի Սուրբ Աստծվածածին հայկական եկեղեցու մասին է։ Եկեղեցու հայկական ծագման վերաբերյալ տեղեկությունների ենք հանդիպում նաև այլ աղբյուրներում։ Օրինակ՝ Թբիլիսիի քաղաքապետարանի հրապարակած հետազոտությունում նշվում է Լեոն Մելիքսեթ-Բեկի վկայություններն այս եկեղեցու վերաբերյալ. «Սուրբ Աստվածածին եկեղեցին, ամենայն հավանականությամբ 1860-ին է կառուցել Սահակ Թանդոյանցի կողմից։ Թբիլիսիի՝ 1867-ի հատակագծում այն արդեն պարզ նշմարվում է… Տարածքում նախկին ուսումնարանի շենք կա: Շինության վրա մինչ օրս պահպանել է հին հայկական արձանագրությունը։ Ըստ այս գրառման՝ նշված ուսումնարանը կառուցվել է 1883-ին թբիլիսցի այրի Կեկելա Գրիգոլի-Թանդոյանցի և իր եղբոր՝ Ալեքսանդրե Բաբանասյանցի կողմից»։


Թբիլիսիի քաղաքապետարանի վերլուծությունում, հետազոտող Սոփիո Ճանիշվիլին կարծիք է հայտնում, որ հայկական տաճարը` «հնարավոր է կառուցվել է Կուկի գյուղի հիմքի վրա, չնայած պաշտոնական տեղեկություններ չկան Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող շինության` ուղղափառ եկեղեցուն պատկանելու վերաբերյալ»։ 20-րդ դարասկզբին Թբիլիսիի քարտեզներիում (1913 և 1924) այս շինությունը նշվում է որպես հայկական եկեղեցի։ Վրաստանի Համերաշխության և բազմազանության ինստիտուտը` TDI-ը, Վրաստանի Ազգային արխիվում պահվող աղբյուրներից դուրս է բերել՝ 1874, 1875, 1884, 1907, 1921 թվականներին Թանդոյանց եկեղեցու գրառումները։


ԽՍՀՄ բռնազավթման շրջանում, պաշտամունքային այլ շինությունների հետ միասին, Թանդոյանցը փակվել է և առգրավվել կրոնական համայնքից։ Եկեղեցու փակումը հաստատում է Թբիլիսիի Ժողգործկոմի նախագահության՝ 1924-ին արձակած հրամանը։1927-ի օգոստոսի 12-ին եղեկեցու շինությունը փոխանցվել է «Տփիլիսիի գործկոմին»։ Սրանից հետո, շինությունը գործածվել է մի քանի նպատակներով. այդ թվում` որպես կինոթատրոն և «դվոռնիկների ակումբ»։
2015-2016-ին Վրաստանի իշխանությունները, Աղմաշենեբելի պողոտայի վերանորոգման՝ «Նոր Տփիլիսիի» ծրագրի շրջանակներում, Աղմաշենեբելիի №38-ում գտնվող շինությունը ճանաչել է որպես հայկական եկեղեցի և հիշատակել որպես «Գրիգորյանական սուրբ խաչի հայտնության եկեղեցի»։


Մշակութային ժառանգության անշարժ հուշարձանների հաշվառման քարտում, արվեստագետ Լալի Անդրոնիկաշվիլին գրում է, որ Դ. Աղմաշենեբելիի №38-ում, եկեղեցու կողքի շինության վրա առկա գրառումը և այդ տարածքում պահպանված այլ դեկորատիվ էլեմենտները հաստատում են 1883-ին արդեն առկա հայկական եկեղեցու գոյության փաստը։ Անդրոնիկաշվիլին նշում է, որ նշված վայրը Բատոնիշվիլու՝ 1735-ի Թբիլիսիի ծրագրում նշված է որպես Ախալսոփելիի անգմբեթ, անանուն եկեղեցի։ Այս եկեղեցու վերաբերյալ Պլատոն Իոսելիանին գրում է, որ «Կվիրացխելիի եկեղեցուն կցված է եղել ավելի փոքրիկ եկեղեցի, որը գտնվել է Կուկիայում և որը գոյատևել է մինչև 1622-ը։ Այն ոչնչացրել է Շահ Աբասը։ Հեղինակը ենթադրում է, որ 19-րդ դարում հայերը նոր եկեղեցի են կառուցել, ամենայն հավանականությամբ Թանդոյանցը։ Լալի Անդրոնիկաշվիլին նշում է, որ «այն, ինչ գոյություն ունի այսօր, ակնհայտորեն հայկական ծագում ունի»։

Դիտվել է՝ 2549

Մեկնաբանություններ