Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Համազգայինը նոր տնօրեն ունի

Համազգայինը նոր տնօրեն ունի
24.12.2017 | 16:24

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել Վիգեն Չալդրանյանը:

2016-ին կինոռեժիսոր, սցենարիստ դերասան, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը նշանակվել էր Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ստանձնել էր նաև տնօրենի պաշտոնակատարի պարտականությունը:


Վիգեն Չալդրանյանը երկու տասնյակից ավելի ֆիլմերի և չորս բեմադրության հեղինակ է: Միջազգային կինոփառատոներում արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների:
1998-1999 թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ մշակույթի փոխնախարար:
2001-ին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով: 2007-ից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է:
Դասախոսել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում:
Առավել հայտնի է «Ձայն բարբառոյ…», «Տեր ողորմեա», «Լռության սիմֆոնիա», «Քրմուհին» կինոնկարներով։ Վերջին ֆիլմը՝ «Վարդապետի լռությունը», նկարահանել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով:

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ