Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տարվա թրենդները

Տարվա թրենդները
26.12.2017 | 10:01

Տարվա, տասնամյակի, գուցե և անկախության ընթացքի աշխարհաքաղաքական կարևորագույն իրադարձությունը, անշուշտ, ԵՄ-Հայաստան համաձայնագիրն էր, որը ոչ միայն տարածաշրջանային, քաղաքական, տնտեսական, այլև, առաջին հերթին, մենթալ պլանի իրադարձություն էր:


Համաձայնագրի կոնկրետ «պտուղներին», թերևս, ականատես եղանք օրերս` Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու անչափ կարևոր հայտարարության ենթատեքստում. վրաց վարչապետն իրենց բարձրադիր մարմնում` պառլամենտում, ասաց` ֆորս մաժորների դեպքում Օսիայի, Աբխազիայի ճանապարհները կբացվեն հայաստանյան տրանզիտի համար: Թուրքիայի էլ:
Այսօր արդեն Վրաստանում է Սերժ Սարգսյանը: Կվիրիկաշվիլու հայտարարությունը, Սերժ Սարգսյանի «հայտնությունը» «դեպքի վայրում»` հարկավոր օրը, հարկավոր ժամին, բազմապլան իրադարձություն է` սկսած ներքաղաքականից (հիշենք, որ Կվիրիկաշվիլու այցը Հայաստան չեղարկվեց և նման կարևորագույն հայտարարության ֆոնին, փաստորեն, Սերժ Սարգսյանի մեկնումը, սպասվող վարչապետական պասաժներում, հենց այնպես չէր կարող լինել)` մինչև աշխարհատարածաշրջանային ստատուս քվոյի փոփոխություն:
ՈՒ թե Կվիրիկաշվիլու խոսքը գործի վերածվի, ապա.


ա) Հայաստանի շուրջ ստեղծված տասնամյակների շրջափակման «հրե օղակը» ոչ ևս կլինի: Ընդ որում, որքան էլ այս առնչությամբ ՎՈՒԱՄ անդամ ՈՒկրաինայում թրև եկող Սաակաշվիլու ընդդիմությունը Վրաստանում «պոռա», իսկ Ադրբեջանում մտային խարակիրիներ իրականացվեն, փաստն ինքնին կարևոր է ոչ միայն շրջափակման ճեղքման, այլև «հարակից» գործընթացի` Թուրքիա-Հայաստան սահմանի «էներգաթափման» առումով: Բանն այն է, որ այդ շրջափակումն այլևս «անիմաստ» կլինի, ավելին` նույն ԵՄ-ի, որի գործուն ջանքերով «տեղի է ունեցել» Կվիրիկաշվիլու հայտարարությունը, չի բացառվում, որ առաջիկայում, երբ Հայաստանն արդեն ոչ ևս կհամարի հայ-թուրքական արձանագրությունները, նոր գործընթաց սկսվի` այդ ուղղությամբ ևս:


բ) Հասկանալի է, Կվիրիկաշվիլու հայտարարությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինի Ռուսաստանի համաձայնությունը (վրացական կողմը նշում է, որ Ռուսաստանը քաղաքական պայմաններ է դնում): Եթե այնպես ստացվի, որ հարգարժան Ռուսիան հասկանա, որ Աբխազիայի և Օսիայի ճանապարհների բացումը Վրաստանի կողմից ինչ-որ առումով նախանշան ու ազդակ են նաև Վրաստանի կողմից նույն միավորումների «ճանաչման» և կամ` որոշակի լեգիտիմացման, ապա կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը, այն է` Հայաստանը, «սուրը փառքով դրեց պատյան»:
Հավարտ տարվա:
Ի դեպ, նույնը բանը կարո՞ղ ենք ասել տարվա հաջորդ, սակայն արդեն ներքաղաքական իրադարձության` ապրիլյան ընտրությունների, նոր պառլամենտի և օրերս այնտեղ տեղի ունեցածի մասին:


Բնավ` երբեք: Հայաստանյան ընտրությունները և նրա երախայրիք խորհրդարանը եղան, մնացին «Կոզեռնի գերեզմանոցի» հավատավոր իրավահաջորդը, ուր ոչ միայն կենդանություն չկա, այլև այցելու: Այո, խոսքը հատկապես վերջին իրադարձությունների, մեծամասնության` ՀՀԿ-ում տիրող իրավիճակի մասին է, ուր «աջ» ձեռքը չգիտի` սահմանադրական օրե՞նք է քվեարկում, թե՞ «անսահմանադիր», երբ ՀՀԿ «այցելուների» պատգամավորական պարտքը (ժողովրդի առջև` չէ, այլ գոնե սեփական կուսակցության) «զրո» է, ուր ՀՀԿ ԳՄ անդամ, նախարար Դավիթ Հարությունյանը, որը կարող էր մեկ զանգով յուր «մերձավորների»` ԳՄ անդամ Բաբլոյանի, Շարմազանովի, Հովհաննիսյանի (Արփինե) ականջին շշնջալ, որ քննարկվող օրենքը սահմանադրական չէ, այլ «անսահմանադիր», ելավ, խորհրդարանական բարձր ամբիոնից խիստ բարձրաձայն ասաց բաներ, որոնք մերկացրին քաղաքական ողջ խաղը, մանավանդ որ թիմակիցներն էլ չլռեցին, այլ լուրջ հակադարձեցին` Գևորգ Կոստանյանի «ձախ» ձեռամբ: Այսպիսով, ներքաղաքական «խաղադրույքը» նետված է խորհրդարանի սեղանին, պետք է սպասենք հետագա զարգացումներին:
Ապրիլին կամ մինչ այդ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ