Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ հանդիպմամբ

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ հանդիպմամբ
27.12.2017 | 05:33

ՀՀ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ։ Վրաստանի վարչապետի մամլո ծառայության համաձայն, ողջունելով Սարգսյանին՝ Կվիրիկաշվիլին նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները միշտ եղել են ջերմ ու բարիդրացիական և շարունակում են այդպիսին մնալ: Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Վրաստանի վարչապետի հետ հանդիպումը բացառապես դրական ազդեցություն կունենա վերելք ապրող երկկողմ հարաբերությունների վրա:
ՀՀ նախագահի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանն ու Գեորգի Կվիրիկաշվիլին գոհունակությամբ են փաստել երկու բարեկամ երկրների դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները` այդ համատեքստում նշելով առևտրատնտեսական ոլորտում անցնող տարում հայ-վրացական համագործակցության արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը, ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում:


Զրուցակիցների համոզմամբ` հայ-վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծել գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Վրաստանի վարչապետը նշել է, որ չնայած Հայաստանն ու Վրաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, 2 երկրների հարաբերություններն ունեն դարերի պատմություն և միշտ եղել են այնքան ջերմ ու բարիդրացիական, որքան այսօր են: Վրաստանի վարչապետը շնորհավորել է նախագահ Սարգսյանին և ամբողջ հայ ժողովրդին գալիք տոների կապակցությամբ, մաղթել Հայաստանին խաղաղություն և կայուն զարգացում:
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հայ և վրացի ժողովուրդների անցած բազմադարյա ուղին պարտավորեցնում է երկու երկրների իշխանություններին իրենց վստահված ժամանակահատվածում ազնվորեն ծառայել` ի բարօրություն երկու ժողովուրդների:


Նախագահը փոխադարձաբար շնորհավորել է վարչապետ Կվիրիկաշվիլուն և վրացի ժողովրդին Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բարձր տրամադրություն և լավատեսություն երկրի զարգացման ու բարեկեցության հարցում: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարը, մոտ ապագայում նախատեսված՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու պաշտոնական այցը Հայաստան:
Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ

նկերություն" />
Ռազմավարական գործընկերություն