Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միխեիլ Ջանելիձեի հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միխեիլ Ջանելիձեի հետ
27.12.2017 | 05:40

Դեկտեմբերի 26-ին Թբիլիսիում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:

Նրանք ամփոփեցին ՀՀ նախագահի՝ Վրաստան պաշտոնական այցի արդյունքները, Թբիլիսիում կայացած հանդիպումների պայմանավորվածություններից բխող երկու երկրների ԱԳ նախարարություններին տրված հանձնարարականները և նախանշեցին իրականացման ուղիները։ Երկու նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ