Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՄՅՈՒ-ն սահմանել է Մխիթարյանի հրաժարագինը

ՄՅՈՒ-ն սահմանել է Մխիթարյանի հրաժարագինը
28.12.2017 | 19:26

«Մանչեստր Յունայթեդը» ներկայացրել է պայմանները, որոնք կատարելու դեպքում պատրաստ է բաց թողնել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
La Gazzetta dello Sport-ը գրում է, որ ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատել է 35 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Միլանի «Ինտերը» հունվարին ցանկանում է վարձակալել Հենրիխին, սակայն «կարմիր սատանաները» պատրաստ են միայն վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը: Մխիթարյանը «Մանչեստր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016-ի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» 26 միլիոն ֆունտով:
Վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանը լարված հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, իսկ մարտավարության վերաբերյալ կոնֆլիկտից հետո մի քանի հանդիպում դուրս է մնացել նույնիսկ թիմի հայտացուցակից:
«Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են մի շարք ակումբներ:


Daily Star-ի համաձայն՝ Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են 10 ակումբներ, չորսը ներկայացնում են Անգլիայի Պրեմիեր լիգան` Լոնդոնի «Տոտենհեմը», «Արսենալը», «Վեստ Հեմը», լիվերպուլյան «Էվերտոնը», հավելեք` իսպանական «Վալենսիան», «Սևիլիան», Մադրիդի «Աթլետիկոն», իտալական «Ինտերն» ու «Միլանը» և նրա նախորդ ակումբ Դորտմունդի «Բորուսիան»:

Դիտվել է՝ 1632

Մեկնաբանություններ