Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սաթիկ Սեյրանյանն ընտրվեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

Սաթիկ Սեյրանյանն ընտրվեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ
28.12.2017 | 19:31

Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարում այսօր՝ դեկտեմբերի 28-ին, բաց քվեարկությամբ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը:


Համագումարի ժամանակ Սաթիկ Սեյրանյանի օգտին քվեարկեց միության 57 անդամ, ևս մեկը դեմ քվեարկեց: Ինքնառաջադրվել էր նաև երիտասարդ լրագրող Հարություն Ծատրյանը, որն ընդամենը 3 տարի առաջ էր անդամակցել միությանը և Միության կանոնադրության համաձայն իրավունք չուներ լինել թեկնածու, սակայն նիստը վարող Նաղաշ Մարտիրոսյանն անտեսեց այդ փաստը և քվեարկության դրեց նաև նրա թեկնածությունը: Հարություն Ծատրյանը հավաքեց զրո ձայն:
Համագումարն անցավ բավականին լարված մթնոլորտում: Ներկաներից շատերը պնդում էին, որ համագումարի անցկացումն անօրինական է, իրենք զանգով են իմացել և նույնիսկ օրակարգը չունեն: «Ոչ մեկս պատվիրակ չենք, զանգել, կանչել են, այս ամենն օրենքի շրջանակում չէ: Ինչու՞ ենք գրողների միությունում անում մեր համագումարը, ինչու՞ ենք մեր միության շենքը վարձով տվել»,- հայտարարեց Լավրենտի Միրզոյանը: Հարություն Ծատրյանը նույնպես նշեց, որ սոցիալական ցանցից է իմացել համագումարի մասին, ապա հետաքրքրվեց, թե ինչու է այդքան քիչ մարդ եկել: Հետաքրքրական է, որ Աստղիկ Գևորգյանը նույնիսկ միության անդամների իրական թիվը չգիտեր, հետևաբար, պարզ չէր, թե անդամների քանի տոկոսն է ներկա այսօրվա համագումարին:


Հայաստանի ժուռնալիստների միությունը արդեն 40 տարի (1977 թվականից) ղեկավարում է Աստղիկ Գևորգյանը: 1997-ից միությունը համագումար չէր անցկացրել: 10-15 րոպե տևած սուր բանավեճից հետո Նաղաշ Մարտիրոսյանին հաջողվեց թեկնածուներ առաջադրելու մասին հայտարարել: Մարտիրոսյանն շտապում էր նիստն ավարտել 1,5 ժամում, քանի որ այդքան ժամանակով էին վարձակալել դահլիճը. նա մոռացավ առաջադրումից հետո թեկնածուներին ձայն տալ: «Սաթիկ Սեյրանյանին բոլորն էլ ճանաչում են, ի՞նչ ձևականությունների հետևից ենք ընկել, ով Սաթիկ Սեյրանյանին չի ճանաչում, իր խնդիրն է»,- ասաց նա:
Սաթիկ Սեյրանյանն ու Հարություն Ծատրյանը ելույթ ունենալու իրավունք ստացան և ծրագրային դրույթները ներկայացրին: Միության նախագահի քվեարկությունից հետո շատերը հեռացան դահլիճից, չնայած վարչության կազմ պետք է ընտրվեր։

Դիտվել է՝ 5552

Մեկնաբանություններ