Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շարմազանով․ Ընդամենը կարող ենք ասել՝ բարև ձեզ

Շարմազանով․ Ընդամենը կարող ենք ասել՝ բարև ձեզ
29.12.2017 | 13:57

«Կարծում եմ՝ Ադրբեջանում շատ ավելի լավ գիտեն, որ նման հայտարարությունները հիմնազուրկ են, անհիմն են և անհեթեթ են»` այսպես մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովի հայտարարությունը, թե Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել առավել ընդարձակ ինքնավարություն: «Ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին տալ ինքնավարության բարձր կարգավիճակ: Ինչպե՞ս կարող է մի պետությունը մեկ այլ անկախ պետության տալ ինչ-որ կարգավիճակ»,- հինգշաբթի երեկոյան ճեպազրույցում շեշտեց Շարմազանովը՝ շարունակելով․«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փաստացի անկախ հանրապետություն է, և Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը նույն օրենսդրական, իրավական հիմքերով առանձնացել են 1991-ին Խորհրդային Միությունից»: Նա կարծում է՝ «դա հայտարարություն էր ներքին ինչ-որ սպառման համար, բայց ուշացած, հիմնազուրկ, անհեթեթ և ոչինչ չտվող հայտարարություն է»:


«Կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, կան 3 սկզբունքներ, որտեղ հստակ ամրագրված է ինքնորոշման իրավունքի իրացումը, ի վերջո, կա նաև և ՀԱՊԿ-ի դեկտեմբերյան հայտարարությունը, որտեղ էլի ընդունվում է ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման գաղափարը, և նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո արված հայտարարությունը, որտեղ նաև Եվրամիությունը ևս մեկ անգամ նշում է 3 սկզբունքների կիրառման՝ միասնական կիրառման, և այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի իրացման վերաբերյալ: Եվ էդ իմաստով Ադրբեջանի նախագահի խորհրդականի թե օգնականի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան անիմաստ հայտարարություններ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ ևս մեկ անգամ ընդգծելով․«Չի կարող մի անկախ երկիրը մեկ այլ անկախ երկրին տրամադրել կարգավիճակ: Բանակցությունները գնում են, և հաստատ Հայաստանը չի բանակցում դրա շուրջ»: Հայաստանը, ըստ Շարմազանովի, բանակցում է երկու կարևոր հարցի շուրջ, «ինչի մասին խոսել է հանրապետության նախագահը Ժնևում շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ»․«Նախագահը շատ ուղիղ ասել է՝ Արցախը ոչ մի ձև, ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի մաս, վերջ: Երկրորդը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքները մեզ համար շատ կարևոր են»: «Այ էս երկու հարցերում ոչ Արցախը, ոչ Հայաստանը որևէ փոխզիջման, զիջման գնալու խնդիր չունեն: Եվ եթե ադրբեջանցիները փորձում են սա ներկայացնել որպես փոխզիջում, ընդամենը կարող ենք ասել՝ բարև ձեզ»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակը:

Դիտվել է՝ 4398

Մեկնաբանություններ