Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շարմազանով. Նախագահի ներդրումը հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման, տարածաշրջանային անվտանգության ու կայունացման գործում շատ մեծ է

Շարմազանով. Նախագահի ներդրումը հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման, տարածաշրջանային անվտանգության ու կայունացման գործում շատ մեծ է
29.12.2017 | 13:59

Հարաբերությունները բավական դրական զարգանում են բոլոր ուղղություններով՝ թե գործադիրի, թե խորհրդարանական մակարդակով, թե ժողովուրդների, թե տնտեսական ու քաղաքական լուրջ հնարավորություններ կան այդ պոտենցիալը զարգացնելու: Ես կարծում եմ, որ սա բացառիկ այց էր` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով նախագահի՝ Վրաստան այցի մասին: «Այսօր էլ մենք ունենք շատ լավ հիմք՝ զարգացնելու մեր եղբայրական և բարեկամական հարաբերությունները: Չնայած Վրաստանն ունի այլ արտաքին քաղաքական կուրս, մենք՝ այլ, բայց դա չի խանգարելու մեզ, որ մենք զարգացնենք մեր եղբայրական հարաբերությունները: Իհարկե, կան բազմաթիվ հարցեր, բայց չկա որևէ հարց, որը հնարավոր չլինի լուծել հայ-վրացական բարձր բանակցությունների միջոցով: Երկու կողմից էլ կա և ցանկություն, և քաղաքական կամք բարեկամական հարաբերությունները զարգացնել»,- նկատեց ԱԺ փոխնախագահը:

Նա հավելեց՝ շատ կարևոր է պետության ղեկավարի անձնական ներդրումը: «Պարոն նախագահի ներդրումը հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման, տարածաշրջանային անվտանգության ու կայունացման գործում շատ մեծ է: Ես, որպես հայ-վրացական խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, պետք է իմ հայ ու վրացի գործընկերների հետ հնարավորն անենք, որ նաև խորհրդարանական մակարդակում ազնիվ ու անկեղծ քննարկենք բոլոր հարցերը, մյուս կողմից կառավարություններն են շատ ինտենսիվ աշխատում»,- ասաց ՀՀԿ խոսնակը: Շարմազանովը նկատեց, որ կարևոր է նաև դեսպանների դերն ու աշխատանքը,: Նրա խոսքով՝ Վրաստանում ՀՀ դեսպանն է ակտիվ աշխատում.
«Մեր նորանշանակ դեսպանը՝ Ռուբեն Սադոյանը՝ նախկին պատգամավորը, շատ ինտենսիվ աշխատում է: Դեռ մեկ ամիս չկա, որ նա նշանակվել է, բայց հուրախություն մեզ՝ մենք Վրաստանում ի դեմս պարոն Սադոյանի՝ ունենք շատ ակտիվ գործող, պրոֆեսիոնալ, հայրենասեր և պետականամետ մարդ և գործիչ, ով անում է հնարավորը, որ երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների հարաբերությունները զարգանան: Ես դա տեսել եմ իմ աչքերով:


Կարծում եմ՝ այս բոլոր ուղղություններով մենք պետք է շարունակենք մեր աշխատանքները»,-եզրափակեց նա:

Դիտվել է՝ 5017

Մեկնաբանություններ