Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդվարդ Նալբանդյան. 25 յուրահատուկ տարիներ

Էդվարդ Նալբանդյան. 25 յուրահատուկ տարիներ
29.12.2017 | 14:01

2018-ը Հայաստանում լի է լինելու մի քանի կարևորագույն հոբելյաններով, նաև լի է լինելու աննախադեպ իրադարձություններով և դիվանագիտական իրադարձություններով, Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Այս տարի ևս հանրապետության նախագահը մեզ պատվել է իր բարձր ներկայությամբ՝ միասին նշելու գալիք Ամանորը: Մեզ հետ են Հայաստանում հավատարմագրված դեսպանները։ Վստահ եմ մտովի մեզ հետ են այսօր նաև աշխարհով մեկ մեծ նվիրումով ծառայող ՀՀ դիվանագետները։
Ոչ միայն Հայաստանում, այլ նաև շատ այլ երկրներում ընդունված է տարեմուտը դիմավորել բարեկամների շրջապատում: Այսօր այստեղ հավաքվածները բարեկամներ են, որոնց միավորում են նաև Հայաստանի երկկողմ ու բազմակողմ բարեկամական կապերի առավել ամրապնդման համատեղ ջանքերը:
Անցնող տարում մենք ձեռք ձեռքի տված նոր էջեր ենք լրացրել մեր արտաքին հարաբերությունների տարեգրությունում: 2017-ին մենք նշեցինք շատ երկրների հետ նորանկախ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու միջազգային կազմակերպություններին անդամակցության առաջին քառորդ դարը։
Դա շա՞տ է, թե՞ քիչ։ Քիչ է, իհարկե, եթե նկատի ունենանք մեր ժողովրդի հազարամյակների պատմությունը։ Սակայն, դրանք 25 յուրահատուկ տարիներ էին, որոնց ընթացքում ներդրված մեծ ջանքերի շնորհիվ Հայաստանը բարեկամական կապեր հաստատելով տարբեր աշխարհամասերի բազմաթիվ երկրների հետ՝ այսօր միջազգային բեմահարթակում հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր։


Այդ 25 տարիների յուրաքանչյուր Ամանորը յուրահատուկ քննության պահ է եղել՝ արձանագրելու այն, ինչ հաջողվել է իրականացնել, առաջ նայելու և ծրագրելու հետագա անելիքները։ 2018-ը՝ Հայաստանում լի է լինելու մի քանի կարևորագույն հոբելյաններով, նաև լի է լինելու աննախադեպ իրադարձություններով և դիվանագիտական իրադարձություններով։
Թող գալիք տարին լինի խաղաղության, հաջողությունների և ձեռքբերումների տարի՝ Ձեր համար, պարոն նախագահ, մեր երկրի ու ժողովրդի, բոլորիս համար»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Դիտվել է՝ 5222

Մեկնաբանություններ