Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը սպասման մեջ է

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը սպասման մեջ է
29.12.2017 | 14:08

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել Երուսաղեմի հայկական պատրիարքությանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նշեց, որ այս պահին իրավիճակը խաղաղ է, հայտարարությունից հետո զինվորական և ոստիկանական ուժերը կարողացան իրավիճակը հսկողության տակ պահել, և հայտարարությանը հաջորդող բախումները մեծ ծավալներ չընդգրկեցին»:

Նրա խոսքերով՝ բախումները հիմնականում Պաղեստինում են, Երուսաղեմում հանգիստ է. «Երուսաղեմում միայն ուրբաթ օրերը՝ մահմեդականների աղոթքից հետո են բախումներ տեղի ունենում, բայց դրանք հսկողության տակ են առնվում»: Հայր Կորյունը զուգահեռներ անցկացրեց 1967-ի հետ, երբ յոթօրյա պատերազմի հաղթանակի արդյունքում Իսրայելը վերահսկում է քաղաքի ամբողջ տարածքը, բաժանում Արևելյան Երուսաղեմը Հորդանան գետի արևմտյան ափից և հայտնում Երուսաղեմում իր սուվերենության մասին։ ՄԱԿ-ի կողմից այդ ժամանակ նորից բանաձև ընդունվեց, որ չի ճանաչում այդ տարածքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը և բանաձև ընդունեց, որ ճանաչում է այդ տարածքները՝ որպես գրավյալ տարածքներ: «Կարծում եմ՝ հավատարիմ են մնացել իրենց նախկինում ընունած որոշմանը, և տրամաբանորեն այդպես պետք է լիներ»,- հավելեց հայր Կորյունը: Անդրադառնալով հայկական կալվածքների վտանգման հարցին՝ նա նշեց, որ ադմինիստրատիվ առումով հայտարարությունից հետո ոչին չփոխվեց, մինչ հայտարարությունն էլ Հին քաղաքը Երուսաղեմի քաղաքապետարանի հետ անմիջական իրավասության ներքո էր, արտոնությունների, հարկերի-տուրքերի վճարման առումով անմիջական կապ է եղել. «Պարզապես պետք է սպասենք և տեսնենք՝ դեսպանատունն իրոք կտեղափոխվի՞, թե՞ ոչ»,- ասաց հայր Կորյունը՝ հավելելով, որ Թրամփի հայտարարության մեջ անորոշության երանգ կար: «Թրամփն իր խոսքի մեջ նշեց, որ հրահանգում է ճարտարապետներին, ինժեներներին նոր դեսպանատան համար ծրագիր կազմել և երկրորդը՝ շատ հստակ նշեց, որ Երուսաղեմի սահմանների հետ կապված խնդիրներ կա»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 3109

Մեկնաբանություններ