Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ելքում» Ծառուկյանի հայտարարությունը բավարար չեն համարում

«Ելքում» Ծառուկյանի հայտարարությունը բավարար չեն համարում
30.12.2017 | 11:37

ԱԺ «Ելք» խմբակցությունում չեն կարծում, թե ԲՀԿ նախագահ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությամբ բանակցությունների վերջը տրված է: «Մենք «Ծառուկյան» խմբակցությանը պաշտոնական նամակ ենք ուղարկել, որին դեռևս պաշտոնական պատասխան չենք ստացել: Չեմ կարծում, թե այդ հայտարարությունը նամակի պատասխան է: Ամեն դեպքում, մենք կսպասենք պաշտոնական պատասխանին»` ասել է խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Նա հստակեցրեց, որ իրենք «Ծառուկյան» խմբակցությանն առաջարկել են ոչ թե թեկնածու առաջադրել, այլ աջակցել իրենց:
«ԱԺ կանոնակարգով նախագահի թեկնածու կարող է առաջադրել պատգամավորների ¼-ը, այսինքն՝ 27 պատգամավոր: Մեզ պետք են ստորագրություններ, «Ծառուկյան» խմբակցությունից 18 ստորագրություն: Մեր առաջարկությունը եղել է դա, որ մենք կարողանանք առաջադրել պարոն Զեյնալյանի թեկնածությունը: Այն, որ իրենք չեն առաջարկելու նախագահի թեկնածու, ոչնչով չի խանգարում, որ որոշ պատգամավորներ ստորագրեն՝ առաջադրելու մեր թեկնածուին»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

Դիտվել է՝ 3645

Մեկնաբանություններ