Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում նշեցին Սուրբծննդյան ճրագալույցը

Հայաստանում նշեցին Սուրբծննդյան ճրագալույցը
06.01.2018 | 11:31

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 5-ին, երեկոյան Սուրբ Զատկի ճրագալույցին մատուցեց Սուրբ Պատարագ: Եկեղեցու հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդի և Սուրբ Զատկի նախորդ օրերը կոչվում է ճրագալույց: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել: Հայ եկեղեցին տարվա մեջ երկու անգամ է երեկոյան Սուրբ Պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի ճրագալույցներին:


Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի, և հունվարի 6-ի առավոտյան՝ տերունական, որովհետև Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:
Եկեղեցական կյանքում նվիրագործված ավանդության համաձայն՝ նոր օրն սկսվում է տվյալ օրվա երեկոյից (սկսած ժամը 18.00-ից): Այդ պատճառով, համաձայն Հայոց եկեղեցու հնավանդ կանոնների, տաղավար տոներից Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի երեկոյան իսկ՝ ճրագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուրերը՝ «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ», «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու: Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որը առավել էր, քան արեգակը, որովհետև ցերեկով էլ էր երևում, և որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի Մանուկ Հիսուսը: Հնավանդ ժողովրդական սովորության համաձայն՝ ճրագալույցի երեկոյան մարդիկ այցելում են միմյանց՝ տոնի ավետիսը փոխանցելու:


Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո մինչև հունվարի 13-ը կատարվում է նաև Սուրբ Ծննդյան տնօրհնեք:

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ