Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը
06.01.2018 | 18:34

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Տոնի առիթով մարդիկ միմյանց ողջունում են` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:


Եկեղեցին այս օրը կարևորում է երկու խորհուրդ: Առաջինը Քրիստոսի ծնունդն է, որ Աստված հայտնվեց մեզ, և երկրորդը՝ Քրիստոսի մկրտությունն է՝ ջրօրհնեքի կարգը հենց այս խորհուրդն ունի: Ծնունդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին մկրտվեց Հորդանան գետում: Այս երկու աստվածահայտնություններն են այսօրվա խորհրդի հիմքում: Հայ առաքելական եկեղեցում տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է Բեթղեհեմի աստղի լույսը, որը մոգերին առաջնորդեց դեպի Հիսուս: Ճրագալույցին վառվում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եկեղեցի եկած մարդկանց վառվող մոմեր են բաժանվում, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ: Սուրբ Ծնունդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է Ծննդյան պատարագով: Եկեղեցուց տուն բերված մոմերը վառում են ընթրիքի ժամանակ: Տոնական սեղանին դրվում է ձուկ: Ձուկը քրիստոնյաների խորհրդանիշն է, որով դեռ հնում տարբերվում էին հեթանոսներից: Սեղանին դրվում է նաև բրնձով, յուղով և չամիչով փլավ: Սա ևս պատահական չէ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչները` ընտրյալնեը` նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու: Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Հունվարի 7-ին մեռելոց է, հիշատակի օր:
Մյուս եկեղեցիները Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը նշում են տարբեր օրերի: Կաթոլիկներն ու ուղղափառները Քրիստոսի ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին, մկրտությունը՝ հունվարի 7-ին: Իսկ օրերի տարբերության պատճառը` ուղղափառ եկեղեցին առաջնորդվում է հին տոմարով, կաթոլիկները՝ նորով:


Մեկ այլ վարկածով մյուս եկեղեցիներում Սուրբ ծնունդը դեկտեմբերի 25-ին նշելու պատճառը հետևյալն է: Նախկինում Սուրբ Ծննդյան և Մկրտության տոները միասին էին տոնում` հունվարի 6-ին, բայց հետո դա փոխվեց Բեթղեհեմի և Հորդանանի` միմյանցից հեռու լինելու պատճառով: Հունվարի 6-ին մարդիկ գնում էին ուխտի Քրիստոսի ծննդյան և մկրտության վայրերը, սակայն շատերն ի վիճակի չէին լինում իրենց ուխտը կատարելու` նույն օրը երկու վայրերն էլ այցելել չկարողանալու պատճառով: Դրա համար երուսաղեմացիները Ծննդյան տոնը փոխեցին դեկտեմբերի 25-ին: Նաև հեթանոսական ժամանակներում արևին նվիրված տոն կար դեկտեմբերի 25-ին, և մարդիկ այդ օրը, ըստ հաստատված սովորության, տոնախմբություն էին անում: Եվ հեթանոսական տոնախմբությունը քրիստոնեականով փոխարինելու համար Սուրբ Ծննդյան տոնը տեղափոխվեց դեկտեմբերի 25: Հայ քրիստոնյաները, ինչպես սկզբից սովորեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչից, այդպես էլ պահեցին` Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները տոնել հունվարի 6-ին:

Դիտվել է՝ 1752

Մեկնաբանություններ

  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 24.04.2024